կամ
«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ում մեկնարկում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը:

Ծրագրի նպատակներ

  • Զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները
  • Ուսանողներին հնարավորություն ընձեռել ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու անհրաժեշտ հմտություններ
  • Ուսանողներին հնարավորություն ընձեռել կիրառել գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (կարող են դիմել բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայում սովորող ուսանողները)
  • Բարձր առաջադիմություն
  • Օտար լեզուների իմացություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Դրական մոտեցում/էնտուզիազմ
  • Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն
  • Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի տիրապետում:

Ծրագիրը մեկնարկելու է ս.թ. հոկտեմբերի 1-ին: Այն ներառելու է երկօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. դեկտեմբերի 27-ը:

Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ցանկացողները կարող են ռեզյումեն և մոտիվացիոն նամակը (պետք է նշված լինեն տվյալ ծրագրին մասնակցելու մոտիվացիան և սպասելիքները) ուղարկել acc@ysu.am  և VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեներին: Պարտադիր է նշել նաև բնակության վայրը և ծրագրի մասնակցության համար նախընտելի մարզի 2-3 համայնք:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.09.2019թ.:

ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում: