կամ
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան, Եղեգնաձոր, Աշտարակ, Սիսիան, Արտաշատ, Վեդի, Դիլիջան և Նոյեմբերյան մասնաճյուղերը նախաորակավորման ծրագրի հնարավորություն են ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:

Ծրագրի մասնակիցները`

  • Կստանան գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ
  • Կծանոթանան բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին
  • Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցելիս կունենան պատրաստվածության առավել բարձր մակարդակ:

Մասնակցության պայմաններ`

  • Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)
  • Բարձր առաջադիմություն (ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը պետք է կազմի գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):

Անհրաժեշտ է ներկայացնել`

  • Ծրագրի մասնակցության լրացված հայտ
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճեն` սքանավորված տարբերակով
  • Բուհի դիպլոմի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրիատի) և միջուկի պատճեն:

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են ամբողջական փաթեթն ուղարկել acc@ysu.am էլ. հասցեին`թեմա (subject) բաժնում նշելով ծրագրի անվանումը և անցկացման վայրը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.11.2018թ.:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ՝ «ՊԻՔՍԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ՝ «ՊԻՔՍԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր այցելություն-դասընթաց:
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԵՋ է». ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԵՋ է». ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում լայֆ և բիզնես քոուչ, գործարար Մուշեղ Ավետիսյանի հետ:
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գոյ» գիտագործնական համալիրի հետազոտությունների նորարարական կենտրոնի համագործակցության շրջանակում այսօր կայացավ «EQ. հուզական բանականության դերը կարիերայի զարգացման և ինքնակառավարման մեջ» խորագրով սեմինար-դասընթաց: