կամ
Հյուրանոցային F&B մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Գինոսի Ըփարթելս Ընդ Հոթելս» ընկերությանը անհրաժեշտ է հյուրանոցային F&B մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Գնահատել նոր հյուրանոցի Food and Beverage բաժնի աշխատանքը
  • Ստեղծել նոր պրոդուկտներ կամ զարգացնել գոյություն ունեցող ծառայությունները, ինչպիսիք են մինիբարը, սրճարանը, ռեստորանը, բարը, և այլն
  • Գրել բիզնես առաջարկներ և ներկայացնել Ղեկավարների խորհրդին
  • Ուսումնասիրել F&B առևտրային գործունեությունը և ներկայացնել հաշվետվություններ
  • Ներկայացնել և իրականացնել արտադրանքի բարելավմանն ուղղված գործողությունների փաթեթ
  • Սերտորեն աշխատել ճարտարապետների թիմի հետ արտադրանքի վերլուծության, պլանավորման և դիզայնին առնչվող հարցերում
  • Ղեկավարել նոր F&B արտադրանքի գործարկումը:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն սերվիսի, կառավարման կամ հարակից այլ ոլորտներում
  • Աշխատանքային փորձ հյուրանոցում Food and Beverage բաժնի ստեղծմանն ու բացմանն առնչվող ոլորտում
  • Գերազանց վերլուծական հմտություններ
  • Ճանապարհորդելու պատրաստակամություն
  • Ոգևորվածություն նոր հյուրանոցների, ինչպես նաև հյուրանոցային պրոդուկտների և ծառայությունների գործարկման հանդեպ:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 16.12.2018թ.:

Ֆակուլտետ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: