Հիմնական պարտականություններ
- Ղեկավարել և վերահսկել հյուրանոցի զարգացման ծրագրի ղեկավարների, կորպորատիվ ճարտարապետների և ինտերիերի դիզայներների ամենօրյա գործունեությունը
- Ստուգել բոլոր նախագծերը՝ օգտվելով ընկերությունում կիրառվող նախագծերի ղեկավարման ծրագրից
- Հայաստանում և արտասահմանում ներկայանալ որպես հյուրանոցների/հյուրատների զարգացման ծրագրերի պատասխանատու
- Համաձայնեցնել գոտիավորման հարցերը համապատասխան մասնագետների, իրավաբանական ընկերությունների և պետական մարմինների հետ
- Արդյունավետորեն ներկայացնել ծրագրերը և նախագծերը բոլոր ներքին եւ արտաքին շահառուներին
- Հետևել նախագծերի իրականացման որակին՝ համապատասխանեցնելով դրված ժամանակային և բյուջետային ստանդարտներին
- Պատրաստել զեկույցներ նախագծերի կարգավիճակի վերաբերյալ
- Իրականացնել բիզնեսի փակման գործընթացի մշտադիտարկում, այդ թվում՝ պայմանագրերի լուծում և վերջնական հաշվետվություններ
- Մշտադիտարկել շինարարական աշխատանքների առաջընթացը
- Անմիջական ղեկավարի կողմից նախատեսված այլ պարտականություններ:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Առաջնորդության և հաղորդակցման գերազանց հմտություններ
- Առնվազն 10 տարվա նախագծերի կառավարման աշխատանքային փորձ տեխնոլոգիաների խթանման ոլորտում
- Առնվազն 5 տարվա ծրագրերի կառավարման աշխատանքային փորձ տեխնոլոգիաների խթանման ոլորտում
- Նախագծերի կառավարման մասնագիտական որակավորման (APM կամ SCRUM) առկայություն
- Բյուջեի կառավարման փորձ
- Աշխարհագրորեն ցրված վիրտուալ թիմերը կառավարելու ունակություն
- Նախագծի իրականացմանը ներգրավված այլ կողմերի կառավարման ունակություն
- Առաջնորդության և հաղորդակցման գերազանց հմտություններ
- Անգլերենի գերազանց իմացություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 16.12.2018թ.: