կամ
Բանկային գործարքների ուղեկցման վարչության մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է բանկային գործարքների ուղեկցման վարչության մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Բանկի համակարգում կանխիկ դրամական միջոցների և այլ արժեքների արդյունավետ կառավարում
  • Միջբանկային և ՀՀ կենտրոնական բանկ կանխիկ դրամական միջոցների առաքման և ընդունման գործընթացների կազմակերպում
  • Բանկի մասնաճյուղերում կանխիկ դրամական միջոցների սահմանաչափերի վերահսկում, ինչպես նաև ներկայացնում է առաջարկությյուններ արդյունավետ սահմանաչափերի փոփոխությունների վերաբերյալ
  • Դրամարկղային գործառնությունների կազմակերպման և իրականացման, կանխիկ դրամական միջոցների և այլ արժեքների տեղափոխման, ինկասացիայի, առաքման և պահպանման ուղղությամբ աշխատանքների իրականացում,
  • Ինկասացիոն գործընթացների կազմակերպում և վերահսկում
  • Բաժնի գործառնությունների հետ կապված անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և վերլուծում
  • Բաժնի ներքին կանոնակարգերի մշակում և բաժնում իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ոլորտում (կարող են դիմել բակալավրի և  մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողները)
  • MS Office, MS Excel գերազանց իմացությունը պարտադիր է, MS Access`  ցանկալի
  • թիմում աշխատելու ունակություն,
  • շփման զարգացած հմտություններ
  • հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 22.11.2018թ.:

Ֆակուլտետ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ժամանակի կառավարման հմտությունները» թեմայով սեմինար-դասընթաց։