Խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի վարչության մասնագետ
ՊՐԱԿՏԻԿԱ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի վարչության մասնագետ:
Հիմնական պարտականություններ
- Դասավորել դատարաններից ստացված վճիռները, որոշումները
- Դասավորել ստացված փոստային փաստաթղթերը
- ԱԲՀ համակարգում հավաքագրել և մուտքագրել խնդրահարույց վարկառուների / գրավատուների / երաշխավորների վերաբերյալ նոր տեղեկատվություն
- Իրականացնել զանգեր՝ ֆիզիկական անձանց գծով խնդրահարույց պարտավորությունների մարման նպատակով
- Կատարել անմիջական ղեկավարի այլ ընթացիկ հանձնարարականներ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն(կարող են դիմել բակալավրի և մագիստրատուրայի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները):
- Պատասխանատվության զգացում
- Շփման զարգացած հմտություններ
- Զարգացած համակարգչային հմտություններ
- Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 22.11.2018թ.: