կամ
Հաճախորդների սպասարկման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է հաճախորդների սպասարկման մասնագետ «Կենտրոն» մասնաճյուղում:

Հիմնական պարտականություններ

  • Օնլայն ապառիկ գնումների վարկային պայմանագրերի ստուգում
  • Տեղում ապառիկ գնումների վարկային պայմանագրերի ստուգում
  • Հաշիվ ապրանքագրերի մուտքագրում ՀԾ համակարգ, ուղարկում հաշվապահական բաժին
  • Ձևակերպված պայմանագրերի տվյալների ստուգում ՀԾ համակարգում
  • ԱՔՌԱ հարցման իրականացում
  • Պայմանագրերի կնքում և դրանց համակարգում
  • Ժամկետանց հաճախորդների մոնիթորինգ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Ֆինանսական հաստատությունում աշխատանքային փորձը առավելություն է
  • MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel)
  • AS Bank համակարգի իմացությունը առավելություն է
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
  • Գործնական շփման էթիկա
  • Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու
  • կարողություն
  • Ճնշման տակ աշխատելու կարողություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.12.2018թ.:

«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: