կամ
Տվյալների մշակման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԲՐԵՎԻՍ» ընկերությանն անհրաժեշտ է տվյալների մշակման մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • Քանակական հետազոտությունների հարցաթերթերն անհրաժեշտության դեպքում բերել համապատասխան ձևաչափի՝ ըստ Ընկերությունում մշակված չափանիշների:
  • Ներկայացնել հարցաթերթը (ինստրուկտաժ) հարցազրուցավարներին և կոորդինատորներին` թրեյնինգային և դերային խաղերի միջոցով:
  • Ընդունել փորձնական (պիլոտային) հարցաթերթերը և դրանց արդյունքների հիման վրա ՏՄՊ-ին ներկայացնել առաջարկություններ:
  • Կազմել հարցաթերթերի լրացման ուղեցույց` հարցազրուցավարների և կոորդինատորների համար:
  • Ստուգել հարցաթերթերի բովանդակությունը և մասնակցել կոդավորման գործընթացին:
  • Հաստատված հարցաթերթին համապատասխան՝ կազմել տվյալների SPSS բազա և մասնակցել տվյալների բազայի ստուգման աշխատանքներին:
  • Կազմակերպել և վերահսկել SPSS բազայում տվյալների մուտքագրումը` հարցաթերթերի հետ համեմատությամբ` հաճախությունների ճշգրտման և/կամ նորմալ բաշխման հիման վրա:
  • Մասնակցել CAPI համակարգին առնչվող աշխատանքներին:
  • Մշակել աշխատանքային ուղեցույցների նախագծեր և ժամանակ առ ժամանակ իրականացնել թարմացումներ:
  • Անհրաժեշտության դեպքում թարգմանել հետազոտության ընթացքին վերաբերող նյութեր հայերենից անգլերեն և հակառակը:
  • Համագործակցել այլ մասնագետների հետ` հնարավոր սխալներն ու թերություններն արագ բացահայտելու և շտկելու պատրաստակամությամբ:
  • Կատարել հետազոտության ընթացքի հետ կապված այլ աշխատանքներ և հրահանգներ:

Պահանջվող որակավորումներ

  • Սոցիոլոգիայի կամ առընթեր գիտությունների առնվազն բակալավրի որակավորում
  • Մասնագիտական աշխատանքային փորձ
  • Գրավոր և բանավոր հայերեն լեզվի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • Համակարգչային գրագիտություն. MS Word, MS Excel, SPSS համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն:
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն
  • Բարձր անձնական հատկանիշներ (շփման ունակություն, պատասխանատվության զգացում, ազնվություն, մասնագիտական հետաքրքրվածություն):

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10.02.2019թ.

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: