կամ
Ձևակերպումների և վարկային ռեգիստրի բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ձևակերպումների և վարկային ռեգիստրի բաժնի մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • ապահովել հաստատված վարկերի տրամադրման, ներառյալ գրավի պայմանագրերի նո­տա­րա­կան վավերացումը և պետական գրանցումը,
  • կազմել վարկային, գրավի, երաշխավորության և այլ պայմանագրերը, իրականացնել Բանկի հաշվեկշռում վար­կե­րի տրամադրման, մարման, ինչպես նաև երաշխավորությունների և գրավների` ար­տա­հաշ­վե­կշռում հաշվառման, փակման գործընթացների ապահովումը,
  • հետևողական լինել վարկային և այլ պայմանագրերով հաճախորդների ստանձնած պար­տականությունների կատարմանը,
  • իրականացնել վարկային ապահովությունների տվյալների բազայի կազմում և վերահսկողություն,
  • կազմել վարկային պորտֆելի վերաբերյալ հաշվետվություններ,
  • իրականացնել ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրին, ԱՔՌՍ վարկային բյուրոյին անհրաժեշտ տվյալների տրամադրումը, թար­­մացումը, ճշգրտումը, ինչպես նաև վարկային ռեգիստրին և այլ վարկային բյուրո­նե­րին կա­տարվող հարցումների ուղարկումը և պատասխանները շահագրգիռ ստո­րա­բա­ժա­­­նում­ներին տրամադրումը,
  • իրականացնել ակտիվների և արտահաշվեկշռային միջոցների տարեկան, իսկ պա­հան­ջի դեպքում նաև այլ պարբերականությամբ, գույքագրումը,
  • ծանոթանալ Բանկի` իր գործունեությանն առնչվող ներքին իրավական ակտերին, ինչ­պես նաև դրանց նախա­գծերին, դրանց վերաբերյալ ներկայացնել իր դիտողություն­ներն ու առա­ջարկություն­ները,
  • կատարել այլ անհրաժեշտ գործառույթներ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն տնտեսագիտական/իրավաբանական կրթություն
  • Աշխատանքային փորձ Բանկային/ֆինանսական ոլորտում պարտադիր է
  • Նախաձեռնողականություն, ճկունություն և վճռականություն
  • Պատասխանատվության բարձր աստիճան
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
  • Հաճախորդների հետ աշխատելու պատրաստակամություն
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն
  • ArmSoftBank ծրագրի իմացությունը ցանալի է

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.02.2019

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: