կամ
#ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ
ԾՐԱԳԻՐ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում մեկնարկում է «Կառուցիր կարիերադ ԱյԴիԲանկի հետ» ուսումնական ծրագիրը:

#ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ

Ծրագրի տևողություն՝ 2,5 ամիս
Ծրագրի անցկացման վայր` ք․ Երևան
Ծրագրի մեկնարկ` Հուլիսի 22, 2019թ.

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Յուրաքանչյուր երիտասարդի առաջնային մտահոգությունը աշխատաշուկայի պահանջներին բավարարող աշխատանքային փորձի ձեռքբերումն է։ Փորձի կուտակումը պետք է սկսել դեռևս ուսումնառության ժամանակ։
IDBank-ի #ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ ծրագրի շրջանակում երիտասարդները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ բանկային գործում : Ծրագրի ավարտին իրականացվելու է ատեստավորում, որի արդյունքներով լավագույն ուսանողները կշարունակեն իրենց կարիերան IDBank-ի հետ։

ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`

  • լինել բակալավրի 4-րդ կամ մագիստրատուրայի 1-2-րդ կուրսի ուսանող
  • ունենալ լավ առաջադիմություն
  • ունենալ տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում
  • տիրապետել օտար լեզուներին /ռուսերեն, անգլերեն/
  • ունենալ հաղորդակցման գերազանց հմտություններ
  • լինել նախաձեռնող, ստեղծագործական ու նորարար գաղափարներով և էնտուզիազմով լի ուսանող։

 

Ցանկացողները կարող են դիմում-հայտի լրացված ձևը, ըստ հայեցողության նաև CV-ն, ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 16.06.2019թ.:

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: