կամ
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր
ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից, տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն։

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացմաներկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման։

 Ծրագրի ընթացքում մասնակիցները  վերապատրաստվում են և տեղաբաշխվում են Հայաստանի մարզային համայնքներից մեկում և իրենց կրթությանը համապատասխան առարկա են դասավանդում դպրոցներում։ Ավելին նրանք հնարավորություն են ստանում իրականացնելու արտադասարանային տարատեսակ խմբակներ, ինչպես նաև պետք է իրականացնեն համայնքային զարգացման նախագիծ ուղղված տվյալ համայնքում առկա խնդիրների լուծմանը։

Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝

  • 2019 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն

  • Հայերենի իմացություն

Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝

  • Մասնագիտական աճի հնարավորություն

  • Մանկավարժի որակավորում

  • Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն

  • Ֆինանսական աջակցություն

  • Նորարար մտքերը եւ նախագծերը իրականացնելու հարթակ

  • Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն

  • Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում

  • Կարիերայի զարգացման հնարավորություն

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը

https://arm.teachforarmenia.org/application2019:

100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ժամանակի կառավարման հմտությունները» թեմայով սեմինար-դասընթաց։