կամ
Ուսումնական դասընթաց
ԴԱՍԸՆԹԱՑ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է ուսումնական դասընթաց:

Դասընթացի տևողությունը

ընդհանուր վեց ամիս, որից չորս ամիսը լինելու է դասընթացի տեսական, իսկ երկու ամիսը` գործնական փուլ:

Դասընթացի նպատակը

Բարելավել կադրային քաղաքականությունը և որակյալ կադրերով համալրել:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

Ծրագրին կարող են դիմել իրավաբանի կամ տնտեսագետի մասնագիտությամբ բակալավրի որակավորում (դիպլոմ) ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող շրջանավարտները և ուսանողները:

Ծրագրի շրջանակներում նախապատվություն կտրվի կանանց և մարզերում բնակվող ուսանողներին, որոնք պատրաստակամ են աշխատել տվյալ մարզի տարածքում:

 

Մանրամասներին ծանոթանալու համար՝ 
https://goo.gl/QoW9tg

 

Ցանկացողները կարող են ռեզյումեները և մոտիվացիոն նամակները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի և ընկերության անվանումները:


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.04.2019թ

Ֆակուլտետ
«ԽԵԼԱՑԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ» ՄՈՒՏՔԸ ԵՊՀ
«ԽԵԼԱՑԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ» ՄՈՒՏՔԸ ԵՊՀ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Բլոքչեյն թեքնոլոջիզ քորփորեյշն» ընկերության հետ «Blocklab» ծրագրի շրջանակում այսօր անցկացրին հանդիպում-վեբինար:
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «Ինգո Արմենիա» ՓԲԸ ընկերությունն այսօր կազմակերպել էին տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ: