Հիմնական պարտականություններ
•Ամսվա ընթացքում առնվազն մեկ վերլուծական նախագծի ներկայացում, որը քննարկվում է նիստի ընթացքում և ընդունելության դեպքում անցնում համապատասխան ընթացակարգով՝ խմբագրություն և հրապարակում, կամ՝ մասնագիտական երկու նյութի թարգմանություն: [«Ինլայթ»-ի վերլուծաբաններն ազատ են թեմայի ընտրության հարցում: Ներկայացվող վերլուծությունները պետք է լինեն գիտահանրամատչելի՝ համադրելով փաստական նյութերը հեղինակի վերլուծության հետ: Վերլուծությունները հրապարակվում են կազմակերպության պաշտոնական կայքէջում և սոց. ցանցերում, թարգմանվում չորս լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն: Լավագույն վերլուծությունները զետեղվում են ամենամյա վերլուծական հանդեսում]:
•Վերլուծական ֆորումի շրջանակում կազմակերպված միջոցառումների և նախագծերի ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն:
•Առավել ակտիվ վերլուծաբանները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը կազմակերպության Կանոնադրական մարմինների ընտրություններում ու ստանալ կազմակերպության ղեկավարմանը մասնակցելու հնարավորություն։
•Վերլուծաբանները վճարում են Խորհրդի կողմից սահմանված տարեկան անդամավճար։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
•Վերլուծական ճկուն միտք և ստեղծարարություն
•Արհեստավարժություն և անաչառություն
•Նախանձախնդրություն և համարձակություն
•Իրազեկվածություն
•Պատասխանատվություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով կամավորական աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10․04․2020թ․