կամ
«Վերապատրաստում և աշխատանք Ինեկոբանկում»
ԾՐԱԳԻՐ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն վերապատրաստման հնարավորություն է ընձեռում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:

*Ծրագիրը նախատեսված է նախավերջին և վերջին կուրսի ուսանողների համար

«Վերապատրաստում և աշխատանք Ինեկոբանկում» ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա.

  • Ինքնադրսևորվել մի միջավայրում, որտեղ արժևորում են նորարարական գաղափարները
  • Ունենալ բազմակողմանի զարգացման անհատական ծրագիր
  • Ձեռք բերել մասնագիտական աճի և զարգացման հեռանկարներ
  • Ստանալ ուղեգիր դեպի Ինեկոթիմի մեծ ընտանիք

Ծրագրի փուլեր.

Ծրագիրը բաղկացած է 4 փուլերից՝

Թեստավորում*

Հարցազրույց /Անհատական կամ խմբային/

Վերապատրաստում

Աշխատանքի ընդունում

*Թեստավորմանը հրավիրվում են ինքնակենսագրականների դիտարկման փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները:

Թեստավորում

Թեստը բաղկացած է տրամաբանական և մաթեմատիկական խնդիրներից, չի պահանջում մասնագիտական գիտելիքներ: Այս փուլի նպատակն է ստուգել թեկնածուների մտքի ճկունությունն ու տրամաբանական մտածողությունը:

Անհատական/Խմբային հարցազրույց

Անցկացվում է հարցազրույցների 2-3 փուլ, բացահայտելու հավակնորդների անձնական որակները, աշխարհայացքն ու համապատասխանությունն առկա թափուր պաշտոններին:

Վերապատրաստման փուլ

Յուրաքանչյուր մասնակցի համար ստեղծվում է վերապատրաստման անհատական պլան՝ ելնելով գիտելիքների մակարդակից ու պլանավորված մասնագիտացումից: Յուրաքանչյուր հավակնորդ վերապատրաստման ողջ ընթացքում ունենում է մենթոր, ով պատասխանատու է վերապատրաստման ընթացքի առավելագույն արդյունավետության համար: Վերապատրաստումը տևում է 2-3 ամիս և վարձատրվում է:

Աշխատանքի ընդունում

Վերապատրաստման ամփոփման դրական արդյունքների դեպքում թեկնածուները կստանան աշխատանքի առաջարկ հետևյալ պաշտոններում․

Ֆինանսական խորհրդատու /ք. Երևան, ք. Աբովյան/

  • Հաճախորդի պահանջմունքների բացահայտում և խորհրդատվության տրամադրում
  • Վաճառքների նոր սխեմաների և գործիքների նախաձեռնում և կիրառում
  • Մասնակցություն բանկի կողմից կազմակերպված արտագնա վաճառքի ակցիաներին, ցուցահանդեսներին
  • Բանկի վաճառքներին առնչվող այլ աշխատանքներ

Գործառնավար-գանձապահ 0.5 և ամբողջ դրույք /ք. Երևան, ք. Հրազդան/

  • Բանկի ծառայությունների պայմանների և սակագների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • Կանխիկ գումարների և այլ արժեքների ընդունում, տրամադրում
  • Միջբանկային, ներբանկային փոխանցումների իրականացում
  • Բանկային, ավանդային հաշիվների համալրում/ելքագրում
  • Վարկերի կանխիկ և անկանխիկ մարումների իրականացում
  • Տեղեկանքների, քաղվածքների դիմումների ընդունում, տրամադրում

 

Բիզնես խորհրդատու /ք. Երևան, ք. Արտաշատ/

  • ՓՄՁ հաճախորդների բազայի ստեղծում և ներգրավմանն ուղղված այցելությունների իրականացում
  • Խորհրդատվության տրամադրում, ՓՄՁ հաճախորդների վարկային պահանջմունքների  բացահայտում
  • Վարկային հայտի վերլուծություն և հաստատում
  • Վարկային պորտֆելի վերլուծություն, վաճառքի նոր հնարավորությունների բացահայտում և իրականացում

 

Ցանկացողները կարող են լրացնել դիմումի առցանց Դիմել՝ համապատասխան բաժնում նշելով, որ հայտարարության մասին տեղեկացել եք ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միջոցով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.12.2019թ.:

 

ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում: