կամ
Ադմինիստրատիվ օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը անհրաժեշտ է ադմինիստրատիվ օգնական:

Հիմնական պարտականություններ

  • Կազմակերպության շահառուների և գործադիր թիմի միջև կապի ապահովում
  • կազմակերպության փաստաթղթերի և էլեկտրոնային տվյալների բազայի արձանագրում, պահպանում և իրականացում
  • շահառուների տվյալների ճշգրիտ թարմեցում
  • պաշտոնական նամակների (դիմումներ, շնորհակալագրեր, ցավակցության ուղերձներ, տեղեկանքներ և այլն), աշխատանքային պայմանագրերի, արձանագրությունների, տեղեկագրերի, մամլո հաղորդագրությունների, կայքի բովանդակության տեքստերի և հաշվետվությունների կազմում, թարգմանություն և շրջանառություն
  • շահառուների, հյուրերի, նվիրատուների և անհրաժեշտ այլ ցանկերի ներկայացում, ինչպես նաև բոլոր միջոցառումների և ծրագրերի համար նախատեսված ծախսերի կազմում և վերահսկողություն
  • տեղեկատվական հարցումների պատասխանում, կազմակերպության շահառուների, օժանդակող կազմակերպությունների և գործընկերների հետ նամակագրության իրականացում
  • տեղահանված անձանց կարիքներին արձագանքելու նպատակով կառավարության, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ համագործակցության ապահովում
  • միջոցառումների, կոնֆերանսների և ոչ աշխատանքային օրակարգերի կազմում
  • մուտքային հեռախոսազանգերի սպասարկում, կազմակերպության համապատասխան աշխատակցին ուղղված նամակագրության փոխանցում
  • տրված հանձնարարականների, առաջադրանքների և հարցումների արագ և արդյունավետ կատարում
  • անհրաժեշտ գրասենյակային և գրենական պարագաների գնումների ապահովում
  • մասնակցություն կազմակերպության ռազմավարության մշակմանը
  • «Հալեպ» ՀԿ-ի քաղաքականությանն ու ընթացակարգերին հետևելու պատրաստակամություն՝ տվյալների պաշտպանության և  գաղտնիության սկզբունքով
  • կազմակերպության ծրագրերի ֆայլերի արխիվացում
  • կամավորների ընտրության և հավաքագրման հարցում աջակցություն
  • անհրաժեշտության դեպքում այլ պարտականությունների և առաջադրանքների կատարում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն բիզնես կառավարման, հասարակական գիտությունների, միջազգային հարաբերությունների, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտներում,
  • առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձն ադմինիստրատիվ ոլորտում կդիտվի որպես առավելություն: Փախստականների հետ աշխատանքային փորձը՝ միջազգային կամ հասարակական կազմակերպություններում ցանկալի է
  • գրասենյակային իրերի կառավարման իմացություն
  • գերազանց միջանձնային հմտություններ՝ կազմակերպության թիմի և գործընկների հետ աշխատելիս
  • ժամանակի կառավարման հմտություններ, ինչպես նաև գործառույթներն ըստ կարևորության առաջնահերթության իրականացնելու, լարված իրավիճակում աշխատանքն ավարտին հասցնելու կարողություն
  • միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն
  • հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ (արաբերեն և/կամ ռուսրերեն լեզուների իմացությունը ցանկալի է)
  • Microsoft Office փաթեթի (Word, Excel, PowerPoint, Outlook և տվյալների բազա) գերազանց իմացությունը պարտադիր է
  • WordPress-ի իմացություն, ինչպես նաև կայքերի և սոցիալական մեդիայի հետ աշխատելու ունակություն
  • ինքնուրույն աշխատելու պատրաստակամություն, նոր նախաձեռնությունների առաջարկություն
  • ճշտապահություն և մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն
  • Մարդու և փախստականների իրավունքների վերաբերյալ իմացությունը ցանկալի է:

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի և ընկերության անվանումները:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.05.2019թ.:

Ֆակուլտետ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում:
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «CV գրելու և հարցազրույցին ճիշտ պատրաստվելու հմտություններ» խորագրով երկօրյա դասընթացը: