կամ
Սպասարկման որակի գիտելիքների բազայի համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է սպասարկման որակի գիտելիքների բազայի համակարգող:

Հիմնական պարտականություններ

  • Հարստացնել, պահպանել և զարգացնել Ամերիաբանկի սպասարկման մշակույթը, նպաստել սպասարկման որակի շարունակական բարելավմանը
  • Նախաձեռնել և իրականացնել տարբեր նախագծեր և աշխատանքներ՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, կիրառվող մեթոդների, հաճախորդների սպասարկման չափանիշների և սպասարկման ընդհանուր սկզբունքների բարելավմանը (սպասարկման որակի ձեռնարկ, աշխատանքի չափանիշների ձեռնարկ, սպասարկմանը վերաբերող ներքին դասընթացների նյութեր և այլն)

Մասնավորապես.

Սպասարկման որակի բարելավմանն ուղղված ծրագրեր և աշխատանքներ (գլխամասային գրասենյակ)

  • Մասնակցել սպասարկման եզակի և կայուն որակ ապահովելու վերաբերյալ վերապատրաստումների, սպասարկման չափանիշները բարելավելուն ուղղված
  • թեստավորման գործընթացի մշակման և իրականացման աշխատանքներին և/կամ վարել դրանք
  • Կազմել սպասարկման ոլորտում տարեկան վերապատրաստումների ժամանակացույց և ծրագրեր` դրանք համաձայնեցնելով այլ շահագրգիռ ստորաբաժանումների հետ (դասընթացավարների ներգրավման առումով)
  • Մշակել մեթոդական ցուցումներ, ուսումնական նյութեր, իրավիճակային ուսումնասիրություններ, հաճախակի տրվող հարցեր, թեստավորման նյութեր, ծրագրել և իրականացնել վերապատրաստման ծրագրեր, դասընթացների գնահատում և թեստավորում

Բողոք-պահանջների ուսումնասիրություն և արձագանքում (գլխամասային գրասենյակ).

  • Մասնակցել բողոք-պահանջների ուսումնասիրությանն ու արձագանքմանը, այդ թվում, բայց ոչ միայն` CRM համակարգում մուտքագրել և թարմացնել հաճախորդների հարցումների և բողոքների վերաբերյալ տվյալները, բողոքող հաճախորդների համար հանդես գալ որպես առաջնային կոնտակտային անձ, համակարգել բանկի ստորաբաժանումների մակարդակով բողոքների ուսումնասիրության գործընթացը, քննարկել հնարավոր լուծումները, կազմել պատասխան նամակները, ապահովել հաճախորդների հետ կապը և հետագայում նման բողոքներից խուսափելու նպատակով ըստ անհրաժեշտության նախաձեռնել ներքին գործընթացների բարելավումներ

Մասնաճյուղերի և գործակալների մոնիթորինգ (Երևանյան և մարզային մասնաճյուղեր)

  • Անհրաժեշտության դեպքում այցելել բանկի մասնաճյուղեր և գործակալություններ` սպասարկման որակի մոնիթորինգի նպատակով, բացահայտել թերությունները և դրանց հնարավոր պատճառները, առաջարկել լուծումներ և գործողությունների ծրագրեր՝ դրված նպատակների իրագործման համար, այդ թվում՝ ներկայացնել նախագծեր և առաջարկներ՝ համապատասխան պահանջների, ակնկալվող արդյունքների, ծրագրերի և հետծրագրային աշխատանքների նկարագրությամբ
  • Կազմել մոնիթորինգի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ` ներառելով վիճակագրական և վերլուծական տվյալները, բացահայտված ռիսկերը և առաջարկվող լուծումները

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն կառավարման կամ ֆինանսների ոլորտում
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ խորհրդատվական ընկերությունում, ֆինանսական կազմակերպություններում կամ գործարար/կառավարման ուսուցման ընկերությունում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր, բանավոր)
  • Խոր գիտելիքներ գործարար էթիկայի, էթիկետի, հաճախորդների սպասարկման առանձնահատկությունների ոլորտում:

Ցանկացողները կարող են դիմում-հայտի լրացված ձևը, ըստ հայեցողության նաև CV-ն, ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 02.06.2019թ.:

 

Ֆակուլտետ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։