կամ
Ավագ frontend ծրագրավորող
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է Ավագ frontend ծրագրավորող:

Հիմնական պարտականություններ

  • Մշակել բազմակի կիրառման արդյունավետ frontend լուծումներ տարբեր բրաուզերների հետ համատեղելի հավելվածների համար
  • Վերանայել և փոփոխել առկա հավելվածները` ավելացնելով նոր հնարավորություններ և ավելի հարմար դարձնելով հավելվածներն օգտատերերի համար
  • Համագործակցել դիզայներների, նախագծողների, որակի վերահսկման մասնագետների, պրոդուկտների սեփականատերերի և այլ շահագրգիռ անձանց հետ` հստակ պատկերացում կազմելու համար աշխատանքին ներկայացվող պահանջների և աշխատանքի ծավալի մասին
  • RESTful API մշակման ընթացքում համագործակցել backend ծրագրավորողների հետ
  • Կատարել պրոդուկտների վերլուծություն և լայնածավալ ուսումնասիրություններ ու վերլուծություններ պահանջող այլ բարդ առաջադրանքներ
  • Լուծել հին և ժամանակակից frontend տեխնոլոգիաներն արդյունավետորեն համադրելու մարտահրավերները 
  • Ուսուցանել և աջակցել կրտսեր թիմակիցներին

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

 

  • Առնվազն 4 տարվա փորձ վեբ-հավելվածների մշակման ոլորտում
  • ECMAScript-ի (ES6), Redux Thunk-ի, Redux Saga-ի լավ իմացություն
  • JavaScript բազաների և միջավայրերի հետ աշխատելու առնվազն 2 տարվա փորձ (React/Redux, Angular 2+ և այլն)
  • HTML5-ի և CSS-ի նախնական մշակման բլոկների (LESS, SASS) իմացություն  RESTful API-ների իմացություն
  • Օբյեկտակողմնորոշված ծրագրավորման և նախագծման սխեմաների լավ իմացությունշ
  • Git և Git workflow-ի լավ իմացություն և կիրառման փորձ
  • Օգտատերերի համար լավ փորձառություն ապահովելու սկզբունքների իմացություն
  • JIRA և Confluence համակարգերի հետ աշխատելու փորձ
  • Տեխնիկական անգլերենի լավ իմացություն (գրավոր)
  • Agile (Scrum) միջավայր ստեղծելու և այդպիսի միջավայրում աշխատելու փորձ

 

 

Ցանկացողները կարող են դիմում-հայտի լրացված ձևը, ըստ հայեցողության նաև CV-ն, ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝02.06.2019թ.:

Ֆակուլտետ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։