Տարրական դասարանների դասվար
ԱՇԽԱՏԱՆՔ
«Փոքրիկ իշխան» կրթահամալիրին անհրաժեշտ է տարրական դասարանների դասվար:
Աշխատանքային ժամեր
ժ. 9:00 -17:00
Հիմնական պարտականություններ
- «Մայրենի» և «մաթեմատիկա» առարկաների դասավանդում
- Առարկայական ծրագրի, դասապլանների կազմում և դրանց իրականցում
- Երեխաների դասապատրաստում
- Երեխաների ազատ ժամանակի, ուսումնաօժանդակ միջոցառումների կազմակերպում:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ համապատասխան որակավորմամբ
- Տարրական դասարանների երեխաների հետ աշխատելու առնվազն երկու տարվա փորձ
- Հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջների և բովանդակության իմացություն
- Առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
- Թիմային աշխատանքի հմտություններ և սաների ու գործընկերների հետ համագործակցության ապահովում
- Հետաքրքիր և ինտերակտիվ դասեր վարելու, ստեղծագործական հմտություններ
- Պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացում
- կրթության եւ ինքնակրթության նկատմամբ սեր և լուրջ վերաբերմունք:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.07.2019թ.: