կամ
Արտաքին լոգիստիկայի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է արտաքին լոգիստիկայի մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Հետևել ապրանքային մնացորդներին և ձևավորել/ուղարկել պատվերներ
  • Ստուգել մատակարարներից ստացված հաշիվ-ապրանքագրերը, յուրաքանչյուր բարձվող խմբաքանակի համար հաշվարկել ինքնարժեք
  • Հաշիվ-ապրանքագրերը ներկայացնել վճարման
  • Բանակցել բեռնափոխադրող ընկերությունների հետ, վերլուծել գնային առաջարկները
  • Ապահովագրել բարձված բեռը
  • Նախապատրաստել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
  • Մաքսազերծումից/հաշվառումից հետո խմբաքանակը մուտքագրել 1C
  • Գործընկերների կողմից փոխհատուցման ենթակա գումարների վերահսկում և ժամանակին փոխհատուցման ապահովում
  • Հաշվարկել մարքեթինգի բաժնի կողմից ուղարկված պոտենցիալ մատակարարների գնացուցակները
  • Ապահովել գործող մատակարարների գնացուցակների արդիականությունը
  • Կատարել գնափոխություն

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1 տարվա փորձ արտաքին լոգիստիկայի ոլորտում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն
  • MS Office և 1C / 10.3 գերազանց իմացություն
  • Բանակցելու հմտություններ
  • Վերլուծական մտածողություն
  • Պատասխանատվության զգացում և ուշադրություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 18.07.2019թ.:

«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: