կամ
Կորպորատիվ թրեյներ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին անհրաժեշտ է կորպորատիվ թրեյներ:

Հիմնական պարտականություններ

  • Մասնակցել Ընկերության կողմից իրականացվող դասընթացների կազմակերպման գործընթացին՝ կորպորատիվ ծրագրերին համաձայն
  • Մասնակցել դասընթացների ծրագրի կազմելու գործընթացին՝ համագործակցելով ապահովագրության մասնագետների հետ
  • Մասնակցել ուսուցման գործընթացի պլանավորմանը
  • Գնահատել ուսուցման արդյունավետությունը
  • Մասնակցել աշխատակիցների զարգացմանն ուղղված պլանի մշակման գործընթացին
  • Իրականացնել անձնակազմի ուսուցման և զարգացման բաժնի գործառույթներին առնչվող այլ առաջադրանքներ

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն 
  • Վաճառքներում առնվազն 1 տարվա փորձ
  • Ուսուցանելու/դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու առնվազն 1 տարվա պրակտիկա կամ աշխատանքային փորձ
  • Գերազանց հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
  • Կազմակերպչական հմտություններ, տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրելու, վերլուծելու ունակություն
  • Նպատակասլացություն, թիմում աշխատելու ունակություն
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն /գրավոր և բանավոր/, անգլերենի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Microsoft Office (Excel, Word, Power Point) փաթեթի գերազանց իմացություն
  • Ուսուցման բնագավառում լրացուցիչ կրթության /դասընթացներ, սեմինարներ/ առկայությունը ցանկալի է

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.09.2019թ.:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: