կամ
Ցուցակման ստորաբաժանման փորձնակ
ՊՐԱԿՏԻԿԱ
AMX | Armenia Securities Exchange and Central Depository of Armenia-ին անհրաժեշտ է ցուցակման ստորաբաժանման փորձնակ:

Հիմնական պարտականություններ

  • Արժեթղթերի տեղաբաշխման, ցուցակման/առևտրին թույլտվության նպատակով Բորսա ներկայացված փաստաթղթերի փորձաքննության անցկացում, բացակայող, թերի կամ ոչ լիարժեք ներկայացված տեղեկատվության հայտնաբերման և թողարկողի կողմից դրանց ներկայացման հետ կապված աշխատանքների կազմակերպում,
  • Աջակցություն ցուցակման հանձնաժողովի աշխատանքների և քննարկումների կազմակերպմանը,
  • Հաշվետու թողարկողների կողմից Բորսայի՝ արժեթղթերի տեղաբաշխման և ցուցակման կանոնների դրույթների պահպանման մոնիտորինգի իրականացում,
  • Թողարկողների հետ հաղորդակցության գործընթացի կազմակերպում, ամենօրյա աջակցության տրամադրում,
  • Հաշվետու թողարկողների և նրանց ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, մշակում և համակարգում,
  • Արժեթղթերի ցուցակման և տեղաբաշխման գործընթացի հետ կապված անմիջական ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքների իրականացում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բակալավրի աստիճան ֆինանսների կամ այլ հարակից ոլորտում (4-րդ կուրսի ուսանողները նույնպես կարող են դիտարկել առաջարկը),
  • MS Office-ի, մասնավորապես MS Excel-ի լավ իմացություն, այլ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Նախաձեռնողական և պատասխանատու անձնավորություն,
  • Նորարարական և վերլուծական մտածելակերպ,
  • Գրագետ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
  • Դրական և թիմային գործելաոճ։

 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն (անգլերենով կամ ֆրանսերենով) ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.10.2019թ.:

Ֆակուլտետ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում:

100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում: