կամ
Բիզնես ադմինիստրատոր «AMPIS» համակարգի գծով
ԱՇԽԱՏԱՆՔ
AMX | Armenia Securities Exchange and Central Depository of Armenia-ին անհրաժեշտ է բիզնես ադմինիստրատոր «AMPIS» համակարգի գծով:

Հիմնական պարտականություններ

  • Կենսաթոշակային համակարգի ծրագրային լուծումների բարելավմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում, նոր մոդուլների մշակում, թեստավորում և նոր տարբերակների տեղադրում,
  • Բիզնես գործընթացների ավտոմատացման աշխատանքների իրականացում,
  • Ֆոնդի ակտիվների պահպանման, հաշվառման,  դրանց նկատմամբ հսկողության իրականացման, զուտ ակտիվների հաշվառման համար ծրագրային լուծումների մշակում, թեստավորում և սպասարկում,
  • Հաշվի օպարատորների աշխատակիցների համար ատեստավորման համակարգի մշակում,
  • «ԱՄՊԻՍ» համակարգի սպասարկման ապահովում, նոր մոդուլների մշակում,
  • Ծրագրային համակարգերում հաշվետվությունների ներբեռնման, տվյալների փոխանակման կամ արտացոլման նպատակով ավտոմատացումների մշակում և իրականացում,
  • Ռեեստրավարման և պահառության ծառայությունների մատուցման շրջանակներում ծրագրային լուծումների ընթացիկ սպասարկման ապահովում,
  • Ֆոնդի կառավարիչներից ստացված հանձնարարականների և գործարքի հետ կապված փաստաթղթերի ստուգման և ուսումնասիրությունների իրականացում, դրանից բխող գործառնությունների հաստատում,
  • «ԱՄՊԻՍ» համակարգում պարամետրերի և տվյալների գրանցում և վերանայում, օգտագործողների գրանցմանը, իրավասությունների տրամադրմանը, համակարգում գործառնությունների կատարմանն օժանդակում,
  • Ֆոնդի ակտիվներով գործառնությունների կատարմանն օժանդակում, գործարքների հետ կապված փաստաթղթերի ուսումնասիրում։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Մագիստրոսի կոչում կամ համարժեք որակավորում ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա փորձ ֆինանսական ոլորտում,
  • Արժեթղթերի շուկայի մասին գիտելիքների առկայություն,
  • Տեխնիկական առաջադրանք կազմելու ունակություն, նմանատիպ աշխատանքային փորձի առկայություն,
  • Կենսաթոշակային համակարգի և ֆոնդի կառավարիչների գործունեության մասին պատկերացում,
  • ՀԾ բանկ համակարգի լավ իմացություն,
  • «ԱՄՊԻՍ» ծրագրի իմացությունն առավելություն է,
  • Համակարգչային գիտելիքներ և ՏՏ ենթակառուցվածքի լավ իմացություն,
  • Սթրեսային իրավիճակում արագ կողմնորոշվելու և սեղմ ժամկետներում խնդիրներին լուծում տալու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն։

 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն (անգլերենով կամ ֆրանսերենով) ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.10.2019թ.:

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: