կամ
Ադմինիստրատիվ օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
AMX | Armenia Securities Exchange and Central Depository of Armenia-ին անհրաժեշտ է ադմինիստրատիվ օգնական:

Հիմնական պարտականություններ

  • Գրասենյակային զանգերի պատասխանում, գրառումների կատարում, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում և զանգերի ուղղորդում հասցեատերին,
  • Հյուրերի և այցելուների ողջունում, ընդունում և աջակցության ցուցաբերում,
  • Հանդիպումների սենյակների ամրագրման գործընթացի վերահսկում՝ օգտվելով համապատասխան ծրագրից,
  • Ընկերության անունից գրությունների փոստային առաքման ապահովում հասցեատիրոջը,
  • Զեկուցագրերի, հաշվետվությունների և ընթացակարգերի կազմում, փասթաթղթերի թարկմանություն ըստ պահանջի,
  • Ընկերության տարածքի մուտքի-ելքի քաղաքականության վերահսկում, վերահսկման համակարգի նախնական տվյալների մուտքագրում և փոփոխությունների իրականացում,Աշխատակիցներին և հյուրերին անցագրային քարտի տրամադրում ըստ հաստատված մուտքերի իրավասությունների և պահանջի, քարտերի հաշվառում,
  • Աջակցուցյան ցուցաբերում գործընկերներին մի շարք գրասենյակային հարցերի շուրջ, ներառելով պատճենահանման, սկանավորման, զանգեր կատարելու հարցում,Ճանապարհորդական տոմսերի, հյուրանոցների, միջոցառման սրահների ամրագրման աշխատանքների կատարում,
  • Ընկերության համար կատարվող անհրաժեշտ գնումների կազմակերպում,
  • Գրասենյակային պարագաների պահպանում և դրանց բաշխում անձնակազմին ըստ անհրաժեշտության,
  • Ընդունելության տարածքի կոկիկ և ներկայանալի տեսքի ապահովում, մաքրության  աշխատանքների վերահսկում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բակալավրի աստիճան,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով,
  • Աշխատանքային փորձը որպես ընդունարանի աշխատակից, տնօրենի օգնական, գրասենյակի ներկայացուցիչ կամ նմանատիպ դերում կլինի մեծ առավելություն,
  • MS օֆիս փաթեթի լավ իմացություն,
  • Գրասենյակային սարքավորումների հետ (օրինակ` ֆաքսի մեքենաներ և տպիչներ) աշխատելու ունակություն,
  • Կազմակերպչական, բազմաթիվ առաջադրանքների համակարգման,  վերջնաժամկետների պահպանման կարողություն,
  • Նախաձեռնողական և դրական աշխատելաոճի դրսևորում։

 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն (անգլերենով կամ ֆրանսերենով) ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.10.2019թ.:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: