կամ
Մարդկային ռեսուրսների հավաքագրման մասնագետ
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ին անհրաժեշտ է մարդկային ռեսուրսների հավաքագրման մասնագետ:

Հիմնական պարտականություններ

•Նախագծել և իրականացնել հավաքագրման ընդհանուր ռազմավարություն

•Ներկայացնել կազմակերպությունը և նրա ընձեռած կամավորության հնարավորությունները տարատեսակ միջոցառումների, աշխատանքային տոնավաճառների և ոչ պաշտոնական այլ հանդիպումների  և հարթակների ժամանակ

•Կազմակերպել տեղեկատվության օրեր բուհական հաստատություններում, գրադարաններում և համապատասխան երիտասարդական հարթակներում

•Կապեր ստեղծել և համագործակցել  ինքնազարգացման կենտրոնների և համագործակից հաստատությունների հետ

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

•Հայերեն բանավոր խոսքի գերազանց տիրապետում

•Անգլերենի և ռուսերենի իմացություն

•Google Docs, Sheets, Forms- ծրագրերի իմացություն

•LinkedIn սոցիալական ցանցից օգտվելու հմտությունը ցանկալի է

•Լսարանի առջև տպավորիչ ելույթ ունենալու կարողություն

•Հաղորդակցման գերազանց հմտություններ և արագ կողմնորոշվելու ունակություն

•Անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի կարողություն

•Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում

•Համարձակություն և հետևողականություն

•Ներգրավվածության և ակտիվության բարձր մակարդակ:

 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով կամավորական աշխատանքի անվանումը:


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10․04․2020թ․

 

«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում:
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով: