կամ
Գաղափարից՝ բիզնես պլան
ԴԱՍԸՆԹԱՑ

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Quick Start-ի համագործակցության շրջանակում ս․թ․ դեկտեմբերի 3-ին, ժամը՝ 14։30-ին, տեղի կունենա «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց:

 Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

 ◾ Ինչպե՞ս գտնել բիզնես գաղափարներ
 ◾ Ինչպե՞ս գաղափարը վերածել բիզնես պլանի
 ◾ Բիզնես պլանի հիմնական բաղադրիչ մասերը
 ◾ Ի՞նչ ներառել բիզնես պլանում
 ◾ Ինչի՞ն հատուկ ուշադրություն դարձնել
 ◾ Շուկա, թիրախ, մարքեթինգ, ֆինանսներ, աշխատանքային պլան. ի՞նչ դեր ունեն բիզնես պլանում:

Դասընթացը կվարի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի մասնագետ Մարիաննա Վիրաբյանը, ով հանդիսանում է ՝ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի բիզնեսի զարգացման ղեկավար, կառավարման խորհրդատու:

Մարիանն ունի միջազգային ընկերությունների հետ աշխատանքի, համագործակցության, նախագծերի կազմակերպման և կառավարման 6 տարվա փորձ:

Մշակել է 10+ հաջողված REAL բիզնես պլան՝ Հայաստանում գործող ընկերությունների համար:

Սեմինար-դասընթացը տեղի կունենա
◾ 03.12.2019
◾ 14:30
◾ ԵՊՀ գրադարանի մասնաշենքի Հովհաննես Ադամյան սրահ (502 սենյակ)

Դասընթացին մասնակցելու համար անհարաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը 
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScxEdJoHTweyOvswVofUeg0Ebfc-0Bqug2ol6ZVqP6ysZvhCw/viewform

«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: