կամ
Գնումների մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՓՐՈՄՈՈՒՇՆ» ՍՊԸ-ին ահնրաժեշտ է գնումների մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Պատվիրատուններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն /գրավոր և բանավոր/ վերջինիս գնումների պլանում առկա բոլոր ընթացակարգերի մասով, (PPCM, Armeps և e-auction համակարգերի միջոցով) և կազմակերպել վերջինիս կարիքների համար օրենսդրությամբ սահմանված գործընթացները:
  • Կազմել, հրապարակել և անհրաժեշտության դեպքում էլէկտրոնային համակարգում մուտքագրել «Գնումների պլան»-ը
  • «Գնումների պլան»-ում անհրաժեշտության դեպքում պետք է կատարել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան փոփոխություններ:
  • Պատասխանատու ստորաբաժանումների և գնահատող հանձնաժողովների ձևավորման հրամանների նախագծերի պատրաստում համաձայն ձևաչափի:
  • Գնման հրավերների պատրաստում և հրապարակում գնումների համակարգերում:
  • Գնման ընթացակարգի մասնակիցների կողմից ներկայացված հայտերի գնահատում:
  • Գնման ընթացակարգի մասնակիցների հետ բանակցությունների վարում և մասնակիցների կողմից ներկայացված պարզաբանումներին արագ արձագանքում /համապատասխանեցնելով և համաձայնեցնելով ստորաբաժանման հետ/:
  • Գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների կազմում և հրապարակում գնումների պաշտոնական կայքում:
  • Պայմանագրերի նախագծերի պատրաստում և մասնակիցների հետ պայմանագրերի կնքման գործընթացի իրականացում:
  • Գնման ընթացակարգի արձանագրությունների կազմում:
  • Գնման ընթացակարգի հետ կապված՝ գնումների համակարգողներին վերապահված լիազորությունների շրջանակներում, այլ անհրաժեշտ փաստաթղթերի, տեղեկանքների, գրությունների, որոշումների և այլ գործառույթների իրականացում:
  • Ըստ պատվիրատուի պահանջի ներկայացնել ամենօրյա հաշվետվություն հրապարակված մրցույթների ընթացքի վերաբերյալ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ տնտեսագիտության),
  • Պահանջվող գործառույթներով աշխատանքային փորձ չի պահանջվում
  • Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն
  • Վերլուծելու ունակություն
  • Հաղորդակցման և բանակցելու հմտություններ
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Լարված իրավիճակում լուծումներ գտնելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացողություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.01.2020թ.:

Ֆակուլտետ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: