կամ
Ներքին աուդիտորի օգնական
ՊՐԱԿՏԻԿԱ
«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ին անհրաժեշտ է ներքին աուդիտորի օգնական/Ինտերն։

Տևողություն_ 3 ամիս

Հիմնական պարտականություններ 

Օգնել ներքին աուդիտի թիմին հետևյալում՝

  • Վարկային պորտֆելի վերլուծություն՝ հայտնաբերելու համար շեղումներ կամ տարօրինակ միտումներ
  • Իրականացնել վարկային գործերի և այլ փաստաթղթերի ստուգումներ 
  • Այցելել փոքր ձեռնարկություններին և գյուղատնտեսական վարկերի հաճախորդներին թե՛ Երևանում, թե՛ մարզերում 
  • Իրականացնել մասնաճյուղերի դրամարկղերի ստուգումներ Հայաստանի մարզերում 
  • Իրականացնել Կազմակերպության գործընթացների, վարկատեսակների և մասնաճյուղերի կանոնավոր աուդիտ` համաձայն հաստատված ներքին աուդիտի պլանի
  • Պատրաստել բարձր որակի զեկույցներ իրականացված աուդիտորական ընթացակարգերի վերաբերյալ 
  • Գնահատել և փաստաթղթավորել ներքին վերահսկողության մեխանիզմների համարժեքությունը 
  • Առաջարկել բարելավումներ, ուղղումներ, ծախսերի կրճատման ռազմավարություն։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  •  Առնվազն բակալավրի աստիճան բարձր առաջադիմությամբ ՝ Հաշվապահություն, Ֆինանսներ, Տնտեսագիտություն, Մաթեմատիկա/Վիճակագրություն, Տվյալների վերլուծություն (Data Science), ՏՏ
  • Առնվազն 2 տարվա վարորդական իրավունք 
  • ՀՀ մարզերում աշխատանքային գործուղումների մասնակցելու հնարավություն Լրացուցիչ որակավորում և փորձ 
  • Դասընթացներ/փորձ տվյալների վերլուծության, նորարարության, ժամանակակից էլեկտրոնային վճարումների համակարգերի, հեռահաղորդակցման ոլորտներում առավելություն են 
  • Գյուղատնտեսության ոլորտի իմացությունն առավելություն է 
  • Հայերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Որակյալ աշխատանք իրականացնելու կարողություն նույնիսկ սեղմ ժամկետներում 
  • Տվյալների վերլուծության հմտություններ 
  • Հաշվետվություններ/զեկույցներ գրելու հմտություն 
  • Միկրովարկավորման և բանկային գործառնությունների իմացություն 
  • ՏՏ ընդհանուր և ծրագրերի մակարդակի վերահսկողության գիտելիքներ
  • Գերազանց կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ 
  • Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ, տարբեր համայնքների հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություն Համակարգչային գիտելիքներ ՝
  • MS Office փաթեթի լավ իմացություն, Excel-ի օգտագործման առաջադեմ մակարդակ 
  • Վիճակագրական ծրագրային փաթեթի, Python կամ R լեզուների իմացությունն առավելություն է։

 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10.02.2020թ.:

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: