կամ
VTB GEN-Z նախագիծ
ՊՐԱԿՏԻԿԱ
“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ն մեկնարկում է իր նոր VTB GEN-Z նախագիծը:

ԵթեԴու.

  • Ավարտական կուրսի ուսանող ես կամ ավարտել ես ԲՈՒՀ-ը ոչ ավել, քան մեկ տարի առաջ,
  • ՈՒնես նորարական մտածելակերպ,                                  
  • Պատրաստ ես փորձել սեփական ուժերդ իրական բիզնես գործընթացներում,
  • Չես վախենում մարտահրավերներից և ուզում ես զարգանալ,

 

ապա շտապիր միանալ VTB թիմին:

 

Որ ոլորտներում  ունես հնարավորություն զարգանալու և ինքնադրսևորվելու.

  •  Մարքեթինգ և հանրային կապեր
  •  Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  •  Գործառնական դեպարտամենտ
  •  Մանրածախ բիզնեսի զարգացում
  •  Կորպորատիվ բիզնեսի զարգացում
  •  Ներքին աուդիտ 

 

VTB GEN-Z Նախագծի մասին:

Մենք տալիս ենք հնարավորություն ակտիվ, նախաձեռնող, ստեղծագործ և ձգտում ունեցող երիտասարդներին ոչ միայն ծանոթանալ մեր առանցքային ստորաբաժանումների աշխատանքներին և ձեռք բերել գործնական գիտելիքներ, այլ նաև դառնալ միջազգային կորպորատիվ մշակույթի կրողը, սեփական ներդրում ունենալ Բանկային բիզնեսի զարգացման մեջ:

Ծրագրի տևողությունը 6 ամիս է, որի ընթացքում մասնակիցները կստանան`

  • Փորձ և գիտելիքներ,
  • Մասնակցություն իրական բիզնես գործընթացներում,
  • Անհատական զարգացման ծրագիր,
  • Հնարավորություն դառնալ Բանկի աշխատակից:

 

              Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.02.2020թ.:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: