կամ
Ադմինիստրատիվ օգնական: Ինթերն
ՊՐԱԿՏԻԿԱ
«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը անհրաժեշտ է Ադմինիստրատիվ օգնական․Ինթերն:

Հիմնական պարտականություններ

  • Մշակել և թարգմանել նամակագրություններ, հուշագրեր, ելույթներ, վերլուծական փաստաթղթեր և զեկույցներ:
  • Հավաքագրել տեղեկատվություն, կազմել և խմբագրել լրահոսներ կամ լրատվական տեղեկագրեր
  • Մասնակցել հատուկ նախագծերի և ըստ անհրաժեշտության պատրաստել  վիճակագրական տարբեր զեկույցներ:
  • Պատասխանել և ուղղորդել հեռախոսազանգեր:
  • Կազմակերպել և պլանավորել հանդիպումներ, ամրագրել գիտաժողովների դահլիճներ, սրահներ, հյուրանոցներ և այլն
  • Պահպանել շահառուների կոնտակտային տվյալներ
  • Պատվիրել գրասենյակային պարագաներ:
  • Կատարել ադմինիստրատիվ աշխատանքներ (լրացումներ, մուտքագրում, պատճենահանում, սկանավորում և այլն)
  • Կատարել աշխատանքին առնչվող այլ գործառույթներ՝ ըստ անհրաժեշտության:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ծրագրերի կառավարման, հասարակական գիտությունների, միջազգային հարաբերությունների, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտներում,
  • գերազանց միջանձնային հմտություններ՝ կազմակերպության թիմի և գործընկների հետ աշխատելիս,
  • ժամանակի կառավարման հմտություններ, ինչպես նաև գործառույթներն ըստ կարևորության առաջնահերթության իրականացնելու, լարված իրավիճակում աշխատանքն ավարտին հասցնելու կարողություն,
  • միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
  • հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ (արաբերեն և/կամ ռուսրերեն լեզուների իմացությունը ցանկալի է),
  • Microsoft Office փաթեթի (Word, Excel, PowerPoint, Outlook և տվյալների բազա) գերազանց իմացությունը պարտադիր է:
  • ինքնուրույն աշխատելու պատրաստակամություն, նոր նախաձեռնությունների առաջարկություն,
  • ճշտապահություն և մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն,
  • Փախստականների իրավունքների վերաբերյալ իմացությունը ցանկալի է:

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի և ընկերության անվանումները:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.03.2020թ.:

Ֆակուլտետ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։