- Մասնակցել թափուր հաստիքների հավաքագրման գործընթացին՝ պատրաստելով և հրապարակելով թափուր հաստիքի համալրման համար հայտարարությունները։
- Ուսումնասիրել և ընտրել թեկնածուների կողմից ներկայացված ինքնակենսագրությունները, տեղեկացնել թեկնածուներին նախնական հարցազրույցի և թեստավորման մասին, մասնակցել ընտրության այլ փուլերին, և տեղեկացնել թեկնածուներին ընտրության արդյունքների մասին:
- Մասնակցել անձնակազմի զարգացմանը և վերապատրաստմանն ուղղված միջոցառումների, դրանց համար անհրաժեշտ նյութերի կազմակերպմանը։
- Մասնակցել ՄՌԿ բաժնի կողմից իրականացվող միջոցառումներին՝ նոր ընդունված աշխատակիցների օնբորդինգ, զարգացում, թիմային միջացառումների կազմակերպում, կորպորատիվ մշակույթի ձևավորում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն` հոգեբանության, կառավարման կամ հարակից ոլորտներում։
- Համակարգչային գերազանց հմտություններ` MS OFFICE փաթեթ:
- Վերլուծական մտածողություն, միջանձնային հարաբերություններում առկա խնդիրները բացահայտելու կարողություն։
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Ժամանակի կառավարման և հստակ վերջնաժամկետներով աշխատելու հմտություններ։
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.09.2020թ: