Երևանի պետական համալսարանին անհրաժեշտ է ծրագրի ադմինիստրատոր «Կենսաբանության միջազգային օլիմպիադա 2022» ծրագրի շրջանակներում։
Հիմնական պարտականություններ
- Ադմինիստրատիվ աշախատանքների կատարում, այդ թվում կայքի վարում
- Փաստաթղթաշրջանառության, նամակագրության վարում, հեռախոսազանգերի պատասխանում, Հանդիպումների ժամանակացույցի կազմում և վարում
- Աշխատակազմին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
- Այլ հանձնարարություններ՝ ըստ պահանջի:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Համակարգչային հմտություններ
- Համակարգչային ծրագրերի և Zoom հարթակի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 11.11.2020թ.: