Հիմնական պարտականություններ
- Կազմակերպչական և ադմինիստրատիվ աշխատանքի իրականացում, հեռախոսազանգերի սպասարկում
- Հասարակական կապերի ապահովում
- Հանդիպումների պլանավորում և կազմակերպում
- Հանձնաժողովի անդամի կողմից իրականացվող գործառույթներից և խնդիրներից բխող ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի, գրությունների, առաջարկությունների, եզրակացությունների, և այլ փաստաթղթերի նախագծերի կազմում
- Ոլորտային ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացում
- Հանձնաժողովի նախագահի/անդամի համակարգման ոլորտներում առկա իրավիճակի և արդի հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար ամփոփ տեղեկատվության տրամադրում և հանձնարարականների կատարում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
- Բարձրագույն կրթություն /ցանկալի է իրավունք կամ տնտեսագիտություն մասնագիտությամբ /
- համապատասխան բնագավառի կամ մասնագիտական աշխատանքային փորձ,
- տիրապետում է հայերեն լեզվին
- տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին (ազատ),
- տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում, արագ սովորելու, սեղմ ժամկետներում աշխատելու, խնդիրները լուծելու և անսովոր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել hr@cpcarmenia.am և acc@ysu.am էլեկտրոնային հասցեներին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Հարեցրի դեպքում կարող եք զանգահարել 012 77 77 24 հեռախոսահամարով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 12.11.2020թ.