կամ
Արտադրության պլանավորման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արմենիա Վայն» Գործարան ՍՊԸ-ին անհրաժեշտ է արտադրության պլանավորման մասնագետ։

Հիմնական պարտականություններ 

 

  • Վաճառքի բաժիններից ստացված կանխատեսման հիման վրա իրականացնում է արտադրական հումք-նյութերի պլանավորում` տարեկան, եռամսյակային և ամսական կտրվածքով
  • Հիմնվելով վաճառքների կանխատեսումների վրա՝ կազմում է արտադրության ժամանակացույցը՝ ըստ ապրանքատեսակների` տարեկան, եռամսյակային, ամսական և շաբաթական կտրվածքով
  • Կազմում և ներկայացնում է անհրաժեշտ արտադրական հումք-նյութերի գնման պահանջագրեր
  • Կազմում և ներկայացնում է շշալցման արտադրամասի արտադրական պլանը` ամսական և շաբաթական կտրվածքով
  • Առաջարկում է լուծման տարբերակներ՝ կախված արտադրության առկա և պոտենցիալ խնդիրներից Վերահսկում է շշալցման արտադրանքի պլանի կատարումը
  • Մինչև շշալցման սկսելը նախօրոք փաստաթղթային տեսքով տեղեկություններ է տրամադրում պահեստներին և շշալցման արտադրամասին անհրաժեշտ նյութերի ստացման համար
  • Հետևում է տարածքային պահեստներում պատրաստի արտադրանքի մնացորդներին և ճիշտ բաշխվածությանը
  • Կառավարում է պատրաստի արտադրանքի բեռնափոխադրումը գործարանի պահեստից մինչև համապատասխան պահեստներ
  • Տրամադրում է արտահանվող տեսականու բաշխվածությունը տրանսպորտային միջոցի մեջ, ինչպես նաև արտահանման հետ կապված պահանջվող տեղեկատվություն փաստաթղթային տեսքով
  • Մասնակցում է արտադրական համակարգերի ներդրմանը
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • ՀԾ, 1C, էքզել ծրագրերի իմացություն
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
  • Վարորդական իրավունքի վկայական

Նախընտրելի է արական սեռի ներկայացուցիչ

 

 Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.12.2020թ.:

Ֆակուլտետ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։