Դեղագետ/դեղագործ ք․ Էջմիածնում
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է դեղագետ/դեղագործ ք․ Էջմիածնում
Հիմնական պարտականություններ
- Զբաղվել դեղատանն առկա ապրանքների վաճառքով, սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
- Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
- Լսել հաճախորդներին ու անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն,
- Հետևել սրահում ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
- Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն դեղագործական կրթություն
- Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
- Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
- Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
- Մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել career@alfapharm.am և acc@ysu.am էլեկտրոնային հասցեներին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.01.2021թ: