կամ
ՄՌԿ, Գնահատման և տաղանդների կառավարման բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիա» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ՄՌԿ, Գնահատման և տաղանդների կառավարման բաժնի մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Համակարգել աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացը` ապահովելով բոլոր ղեկավարների և աշխատակիցների տեղեկացումը և ուսուցումը գնահատման գործընթացի և գնահատման հիմնական չափանիշների վերաբերյալ այդ թվում անհատական արդյունավետության ցուցանիշները (KPI)
  • Մշակել, իրականացնել և վերահսկել արդյունավետության կառավարման գործընթացը` նպաստելով աշխատակիցների կողմից բանկի նպատակների ընկալմանը, ապահովելով անհատական և թիմային աշխատանքի կապը բանկի ռազմավարության հետ
  • Մշակել և կառավարել աշխատակիցների գնահատման գործընթացը, համակարգը և վերապատրաստումները 
  • Ապահովել ղեկավարների և աշխատակիցների տեղեկացումը, ուսուցումը և ուղղորդումը` կազմակերպության առջև դրված նպատակներին հասնելու համար 
  • Համակարգել անհատական հատկանիշների գնահատման գործընթացը` կազմակերպության մշակույթը ամրապնդելու և արդյունավետությունը խթանելու համար
  • Մշակել աշխատակիցների ներգրավվածության չափման և գնահատման եղանակներ
  • Մշակել աշխատակիցների կողմից հետադարձ կապը ապահովելու մեթոդներ այդ տվյալները վերլուծելու նպատակով 
  • Ուսումնասիրել կառավարման հմտությունների տեսակները և դրանց ազդեցությունը աշխատակիցների փորձառության վրա 
  • Իրականացնել հարցումներ, հավաքագրել և վերլուծել այդ տվյալները, պատրաստել և ղեկավարությանը ներկայացնել հաշվետվություններ` տվյալների հիման վրա արդյունավետ որոշումների կայացման նպատակով 
  • Կառավարել աշխատակիցների գնահատման և վերլուծությունների հիման վրա մշակված նախագծերի իրականացումը` նպաստելով կազմակերպության ռազմավարական նպատակների իրագործմանը 
  • Ներկայացնել ղեկավարությանը վերլուծության արդյունքները և դրանց հիման վրա բարելավման ծրագրերի առաջարկությունները
  • Շարունակաբար աշխատել ընթացիկ մեթոդաբանության բարելավման ուղղությամբ, որոնել նոր լուծումներ, պատրաստակամորեն ստանձնել նոր նախաձեռնություններ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն մաթեմատիկայի, ֆինանսների, մարդկային ռեսուրսների, բիզնեսի կամ այլ հարակից ոլորտներում: Մագիստրոսի կոչումը կդիտվի որպես առավելություն
  • 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում կամ ուսումնասիրությունների և վերլուծությունների ոլորտում 
  • MS Office փաթեթի լավ իմացություն
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Գործընկերների հետ ռազմավարական փոխհարաբերություններ կառուցելու հմտություն
  • Կազմակերպության բոլոր մակարդակների համար նախատեսված ուսումնական նյութեր մշակելու և ներկայացնելու հմտություններ
  • Ներկայացուցչական և փոխհարաբերությունների կառուցման գերազանց հմտություններ
  • Ուղղվածություն դեպի արդյունք և ուժեղ վերլուծական հմտություններ 
  • Գիտելիք տվյալների վերլուծության ոլորտում` ռեգրեսիաների, կոռելյացիաների, գործոնային վերլուծության, «որոշումների ծառ» մեթոդի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Ցանկացողները կարող են լրացնել դիմում-հայտը:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 24.01.202020

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: