կամ
Բիլինգի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Fnet» ընկերությանը անհրաժեշտ է բիլինգի մասնագետ։

Հիմնական պարտականություններ

  • Ապահովել հաշվարկման ավտոմատ համակարգում տարիֆային պլանների ստեղծումը, ծառայությունների (ինտերնետ, հեռուստատեսություն) ճշգրիտ տարիֆիկացումը
  • Ապահովել գրանցված զանգերի, հաղորդակցությունների և GPRS գրանցումների հաջող ներբեռնումը բիլինգ համակարգ ճիշտ CDR չափանիշներով և պայմաններով
  • Իրականացնել այլ ստորաբաժանումներից ստացված և համակարգում առկա տվյալների վերլուծություն, անհամապատասխանությունների բացահայտում և շտկում
  • Ապահովել, որ բիլինգի տվյալների բազայում մատակարարման բոլոր հրահանգները հաջողությամբ կիրառվեն ցանցային էլեմենտների վրա՝ հերթերը կրճատելու նպատակով
  • Կազմել հաշվետվություններ համակարգում առկա տվյալների հիման վրա
  • Վերամշակել և վերագնահատել մերժված և սխալ գնահատված գրանցումները
  • Իրականացնել բիլինգի համակարգի ինտեգրում այլ համակարգերի հետ (օր․՝ վճարային տերմինալներ)

 Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ՏՏ կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Ցանցերի, օպերացիոն համակարգերի և հեռահաղորդակցության ցանցի մոդելների վերաբերյալ տեխնիկական գիտելիքներ
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն (վերլուծություն, խմբավորում),
  • Անալիտիկ մտածողություն, կապի ծառայությունների տրամադրման հիմունքների իմացություն
  • Oracle տվյալների բազայի իմացություն
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 18.03.2021թ.:

Ֆակուլտետ
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով:
«ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՊՐՈԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՌԵԶԵՐՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՊՐՈԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՌԵԶԵՐՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել «Տաղանդների պրոակտիվ ներգրավում և արտաքին տաղանդների ռեզերվ» խորագրով վարպետության դաս:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագիրը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ: