կամ
Մարքեթինգային հաղորդակցությունների մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԲՐԵՎԻՍ» ընկերությանն անհրաժեշտ է մարքեթինգային հաղորդակցությունների մասնագետ։

Մարքեթինգային հաղորդակցությունների մասնագետը պատասխանատու է առկա հաճախորդներին մասնագիտական բարձրորակ ծառայություններ մատուցելու, նրանց օգտին փոփոխություններ առաջարկելու և ներդնելու համար։ Մասնագետը նաև պատասխանատու է Բրեվիս Ընկերությունը պոտենցիալ հաճախորդներին ներկայացնելու, հարաբերություններ ստեղծելու և նոր հաճախորդներ ձեռք բերելու համար։

Հիմնական պարտականություններ

  • Ընկերության հաճախորդների ձեռքբերման նպատակով իրականացնել՝ հանդիպումներին ներկայացնել Ընկերությունը, ուսումնասիրել շուկան, գտնել պոտենցիալ հաճախորդներ, հաղորդակցվել այդ Ընկերությունների հետ և այլն
  • Հաղորդակցական ծրագրերի կառավարում
  • Մասնակցություն թիմային քննարկումներին և իրականացվող արշավներին, հաղորդակցական գործողությունների համար գաղափարների գեներացում 
  • Ծրագրերի ժամանակացույցի և գործողությունների կազմում և բաշխում
  • Պատվիրատուների կողմից հետադարձ կապի ապահովում՝ որոշակի պարբերականությամբ ծառայություններից բավարարվածության հարցման իրականացում և արդյունքների ներկայացում
  • Ընկերության և Ընկերության պատվիրատուների հանրային իրադարձությունների` մամլո ասուլիսների, հետազոտության արդյունքների ներկայացման աջակցում
  • Օժանդակում Ընկերության և Ընկերության պատվիրատուների արդյունավետ հաղորդակցության կազմակերպման համար անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացմանը
  • Շուկայի և մրցակիցների կողմից իրականացվող քաղաքականության միտումների հետևում և գնային ճկուն քաղաքականության, ծառայությունների փաթեթի ընդլայնման և ճկունության, միջոցառումների կազմակերպման համար առաջարկների մշակում 
  • Կազմակերպվող մարքեթինգային միջոցառումների արդյունավետությունն ու հետագա զարգացման հնարավորությունների կազմակերպում, հետևում և վերլուծում 
  • Ընկերության հաղորդակցության բաժնի այլ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ հանձնարարված առաջադրանքի կատարում։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բակալավրի որակավորում՝ մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
  • Գրավոր և բանավոր հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • B2B բանակցային/ վաճառքի տեխնիկաների իմացություն և պրակտիկ կիրառում
  • Համակարգչային գրագիտություն. MS Word, MS Excel, MS PowerPoint, Google Docs/Sheets համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն
  • Գերազանց պրեզենտացիաներ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն, միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու հմտություն, ճկունություն 
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ 
  • Բարձր անձնային հատկանիշներ (շփման ունակություն, պատասխանատվության զգացում, ազնվություն, նվիրվածություն, մասնագիտական հետաքրքրվածություն)։

 Ցանկալի հմտություններ

  • Ինտերնետային մարքեթինգի գործիքակազմի տիրապետում 
  • Գրաֆիկական ծրագրերի իմացություն՝ Adobe Photoshop, Adobe Illustrator
  • CMS համակարգերի (WordPress և այլ) իմացություն

 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել  acc@ysu.am և career@breavis.com  էլեկտրոնային հասցեներին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 04.03.2021թ․։

 
Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: