Զանգերի սպասարկման բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
Նաիրի ինշուրանս ԱՍՊԸ-ին անհրաժեշտ է զանգերի սպասարկման բաժնի մասնագետ։
Հիմնական պարտականություններ
- Ընդունել Զանգերի սպասարկման բաժնին ուղղված հեռախոսազանգերը, դասակարգել հարցը, անհրաժեշտության դեպքում պատասխանել կամ վերահասցեավորել համապատասխան ստորաբաժանմանը
- Նույնականացնել հաճախորդին,պատշաճ սպասարկել հեռախոսազանգերը
- Հեռախոսազանգն ամրագրել Ընկերության համակարգչային ծրագրում
- Ընկերությանը ներկայացված ապահովագրական պահանջի կարգավորման գործընթացի, ապահովագրական հատուցման գումարի և ստացման եղանակի մասին տրամադրել տեղեկատվություն Ապահովադրին, Ապահովագրված անձին կամ Շահառուին
- Ընկերության համակարգչային ծրագրից ստանալ Ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագրին/վկայագրին առնչվող տեղեկատվություն և տրամադրել հաճախորդին
- Իրականացնել հեռախոսային մարքեթինգ և վաճառք՝ ղեկավարի կողմից տրամադրված ցանկով:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք
- գրագետ խոսք, դժվար հաճախորդների հետ աշխատելու ունակություն
- հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ
- փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն
- ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում
- աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
- լեզուների տիրապետում (ռուսերեն,անգլերեն)
- տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/
- աշխատանքային փորձը զանգերի սպարսակման և ապահովագրության ոլորտում ցանկալի է:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 02.04.2021թ.: