ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ` Ամբողջ դրույք
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ` Մշտական
ՄՌԿ օգնականը աջակցելու է աշխատակիցների հավաքագրման, կողմնորոշման և ուսուցման, թիմակառուցողական ծրագրերի մշակման, աշխատակիցների մոտիվացիայի բարձրացման գործընթացներին, ինչպես նաև հանդես է գալու առաջարկներով։
Հիմնական պարտականություններ
- Աջակցել թափուր հաստիքի հայտարարությունների կազմման, թարմացման, վերանայման և փոփոխման գործընթացին
- Աջակցել համալսարանների կարիերայի կենտրոնների, տարբեր աշխատանքի հայտարարությունների կայքերի և գործակալությունների, երիտասարդական ակտիվ խմբերի հետ կապերի ստեղծմանը և պահպանմանը
- Տարածել թափուր հաստիքի հայտարարությունները տարբեր կայքերի, կարիերայի կենտրոնների, սոցիալական մեդիայի համապատասխան խմբերում
- Իրականացնել ստացված դիմումների նախնական զտում և կազմակերպել հետագա հարցազրույցների ընթացքը
- Աջակցել ՄՌԿ տարբեր միջոցառումների կազմակերպմանը (հավաքույթներ, Ամանոր և այլն)
- Աջակցել ՄՌԿ տնօրենին ընթացակարգերի կազմման/փոփոխման գործընթացում
- Անհրաժեշտության դեպքում թարգմանել աշխատանքի հայտարարությունը
- Համակարգել և թարմացնել դիմորդների տվյալների բազաները
- Կազմել և պահպանել ՄՌԿ թղթաբանությունը (համաձայնագրեր, հաշվետվություններ և այլն)
- Կատարել Ընկերության ՄՌԿ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ հանձնարարված այլ առաջադրանքներ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն տվյալ կամ հարակից ոլորտներում (ցանկալի է հոգեբանության կամ սոցիալական գիտությունների ոլորտում)
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն
- Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Համակարգչային գրագիտություն. MS Word, MS Excel, MS PowerPoint, Google Docs/Sheets համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն
- Գերազանց պրեզենտացիաներ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ
- Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն, միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու հմտություն, ճկունություն
- Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ
- Աշխատանքային էթիկայի ստանդարտների տիրապետում (ազնվություն, նվիրվածություն, պատասխանատվություն), նորարարական մտածողություն, գաղտնապահություն և քաղաքական չեզոքություն
- Բարձր անձնային հատկանիշներ (շփման ունակություն, պատասխանատվության զգացում, ազնվություն, նվիրվածություն, մասնագիտական հետաքրքրվածություն)
- Աշխատանքային փորձը ոլորտում կդիտվի որպես մրցակցային առավելություն։
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել acc@ysu.am և career@breavis.com էլեկտրոնային հասցեներին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 04.04.2021թ․։