կամ
Ֆինանսական վերլուծաբան
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժշետ է ֆինանսական վերլուծաբան։

Հիմնական պարտականություններ

  • Պարբերաբար ներկայացնել ընթացակարգերի, գործընթացների շարունակական բարելավումների և համապատասխան փոփոխությունների առաջարկներ
  • Վերանայել և բարձրացնել գործընթացների արդյունավետությունը, ճշգրտությունը
  • Պարբերաբար վերլուծել գործընթացները, մեթոդները և գործիքները
  • Իրանակացնել պաշտոնի ներքո սահմանված հիմնական գործառույթները`ոլորտը կարգավորող օրենսդրության, կանոնների և ընթացակարգերի ներքո
  • Կատարել ղեկավարի կողմից սահմանված առաջադրանքները
  • Գործել սահմանված իրավասությունների, հաստատված սահմանաչափերի և գործառույթների ներքո
  • Պատրաստում է կատարողականներ` ծրագրված մակարդակներից բյուջեի և ֆինանսական ցուցանիշներից շեղումների վերաբերյալ, բացահայտում է շեղումների պատճառները Պատրաստում է Բանկի եկամուտների և ծախսերի բաշխման վերաբերյալ հաշվետվություններ (Ֆոնդերի տրանսֆերային գնագոյացում, ծախսերի բաշխում)
  • Պատրաստում է հաշվետվություններ Խորհրդին և ներդրողներին ներկայացնելու համար 
  • Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ինքնարժեքի հաշվարկման նպատակով գործառնական համակարգում ձևավորում է տեղեկատվական բազա` ըստ ստորաբաժանումների, ծառայությունների տեսակների և գործիքների, պարբերական կատարելագործում է, կատարում է հաշվարկներ
  • Իրականացնում է Բանկի ֆինանսական վիճակի, ՀՀ ֆինանսական համակարգի ամփոփ վերլուծություն, բանկային համակարգում մրցակցության, Բանկի զբաղեցրած տեղի և միտումների վերաբերյալ տեղեկանքների պատրաստում և ներկայացում 
  • Հանդես է գալիս ստորաբաժանման աշխատանքների բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ
  • ներկայացնում է առաջարկություններ` ուղղված ինքնարժեքի հաշվառման համակարգի ավտոմատացմանն ու կատարելագործմանը 
  • Հանդես է գալիս Բանկի ներքին իրավական ակտերում բարեփոխումներ անելու առաջարկություններով, մասնակցում է ստորաբաժանման աշխատանքների հետ առնչվող իրավական ակտերի մշակմանը, ապահովում է Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների կատարումը
  • Իրականացնում է անմիջական գծային ղեկավարի, Դեպարտամենտի տնօրենի կողմից տրված այլ լիազորություններ, հանձնարարականներ, պարտականություններ
  • Կատարում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հարակից ոլորտում 
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում կամ ֆինանսավարկային կազմակերպություններում 
  • MS Office, AS-Bank, ցանկալի է Power BI-ի, Python, SQL կամ R իմացություն և MS Excel-ի խորացված իմացություն 
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Բանկային օրենսդրության իմացություն, պարբերական վերապատրաստումների, որակավորման առկայություն, անընդհատ զարգանալու և աշխատանքի որակը բարելավելու ձգտում
  • Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ 
  • Վերլուծական մտածելակերպ
  • Ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու, արագ կողմնորոշվելու ունակություն
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Կիրթ պահելաձև, աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն
  • Ժամանակի կառավարման զարգացած հմտություններ
  • Հմտություններ և գիտելիքներ փոխանցելու ունակություն։

Ցանկացողները կարող են լրացնել դիմում-հայտը:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.04.2021թ․։

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: