կամ
IDream ծրագիր
ԾՐԱԳԻՐ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում մեկնարկում է «IDream» ծրագիրը։

Ծրագրի տևողություն՝   2-3 ամիս,

Ծրագրի անցկացման վայր` Բանկի բոլոր մասնաճյուղերում

Հայտարարության սկիզբ` Մարտի 17, 2021թ. 

Հայտարարության ավարտ` Ապրիլի 1, 2021թ. 

 ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

IDream ծրագիրը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երիտասարդի ձեռք բերել տեսական և գործնական մի շարք գիտելիքներ վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ բանկային գործում:

IDBank-ի կողմից կազմակերպված նմանատիպ կրթական ծրագրերի արդյունքում վերջին 2 տարիների ընթացքում մեր թիմը համալրվել է շուրջ երեք տասնյակ նորավարտ ուսանողներով, որոնք իրենց կարիերան սկսել և շարունակում են IDBank-ում։

Ծրագիրը նպատակ ունի․

  • ուսանողներին տրամադրել տեսական գիտելիքներ ֆինանսավարկային ոլորտի վերաբերյալ,
  • զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում սկսնակ աշխատակցին,
  • ծրագրի մասնակիցներին ներսից ծանոթացնել Բանկի գործունեությանն ու կորպորատիվ մշակույթին,
  • ծրագրի լավագույն մասնակիցներով համալրել Բանկում սկսնակ մասնագետների թափուր հաստիքները։

ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`

  • լինել բակալավրի 4-րդ կամ մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներ,
  • ունենալ լավ առաջադիմություն,
  • ունենալ տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում,
  • օտար լեզուների /ռուսերեն, անգլերեն/ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • ունենալ հաղորդակցման լավ հմտություններ,
  • և ամենակարևորը՝ լինել նախաձեռնող, ստեղծագործ ու նորարար գաղափարներով և ոգևորությամբ լի։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է hr@idbank.am հասցեին ուղարկել վիդեո CV, առավելագույնը 1ր տևողությամբ, որտեղ պետք է ներկայացնել  ինքնակենսագրականը, նշել, թե ինչու պետք է ընտրվեք հենց Դուք, և որն է Ձեր ամենադրական և պայծառ կողմը։

Խնդրում ենք վիդեոն չկցել նամակին, այլ ուղարկել միայն հղման տեսքով՝ տեղադրելով այն google drive-ում։

Ծրագրի պահանջներին համապատասխանելու դեպքում ընտրված թեկնածուները կհրավիրվեն թեստավորման և հարցազրույցի: 

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: