Հիմնական պարտականություններ
- Հիմնվելով ուսուցման հաստատված մոդելի վրա՝ ուսուցանողները անմիջականորեն կաշխատեն Թումո անդամների հետ՝ կատարելով հետևյալը:
- Աջակցել նրանց ուսումնական առաջընթացին:
- Օգնել նրանց նախագծել իրենց անհատական ուսումնառության պլանը:
- Ուղղորդել նրանց` վարժանքներն ավարտին հասցնելու համար:
- Խրախուսել ու քաջալերել անդամներին կիրառելու ինքնուսուցման և տեխնոլոգիաների ներուժը:
- Օգնել տեխնոլոգիաներին առնչվող տարբեր բնագավառներում գործնական դասընթացների և նախագծերի համակարգման գործում:
- Հետևել ուսանողների հաճախելիությանը և հետադարձ կապ ապահովել ուսանողների ուսումնական աճի վերաբերյալ: Միջոցներ ձեռնարկել ուսանողներին ներգրավելու և տեխնոլոգիաների հանդեպ ոգեշնչելու համար:
- Հանդես գալ ուսանողներին մարզիչի դրական ու մասնագիտական պատկերով:
- Խթանել համագործակցությունն ու խանդավառ ուսուցումը:
- Ուսուցանողը նաև հետադարձ կապ պետք է ապահովի Թումոյի ուսումնական բովանդակությունը գնահատողներին՝ նոր վարժանքների ստեղծման ու արդեն առկա վարժանքների վերամշակման ընթացքում:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ ու դեռահասների հետ աշխատելու ձիրք:
- Թումոյի հիմնական ուսումնական ոլորտներից ( անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և ֆիլմերի ստեղծում) առնվազն մեկի տարրական իմացություն և կարողություն՝ տվյալ ոլորտում սովորելու տեխնիկական հասկացություններ և ծրագրային գործիքներ:
- Բազմակողմանի ընդունակություններ այնպիսի տեխնիկական ոլորտներում, ինչպիսիք են գրաֆիկական ձևավորումը կամ ծրագրավորումը, ինչպես նաև արտիստիկ հմտություններ, ինչպիսիք են նկարչությունն ու ստեղծագրությունը:
- Պատրաստակամություն զարգացնելու բարձրակարգ հմտություններ, ինչպիսիք են ստեղծարարությունը, վերլուծական մտածողությունն ու նախաձեռնող լինելու ունակությունը, ինչպես նաև կազմակերպչական ընդունակությունները, ինչպիսին թիմային աշխատանքն է, հաղորդակցման ու հետազոտական հմտությունները:
- Համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու կարողություն:
- Ուսանող կամ շրջանավարտ ճանաչված համալսարաններից մեկում
- Գերազանց հաղորդակցման հմտություներ՝ ներառյալ գրավոր հաղորդակցումն ու միջանձնյա շփումը, ինչպես նաև հրապարակային ներկայանալու կարողությունը (անգլերենի իմացությունը առավելություն է):
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել այստեղ
https://tumo.zohorecruit.com/recruit/ViewJob.na?digest=u.rnQc4UNejmegSKhdVYvMLi0sOYuud9XY5c6uD88Ys-&embedsource=CareerSite