կամ
Վաճառքի սպասարկման ավագ մասնագետ ք. Ճամբարակ/ք. Ապարան/ք. Վարդենիս/ք. Մարտունի/գ. Երասխահուն/գ. Լուսաղբյուր/գ. Արծվաբերդ/գ. Օձուն/գ. Ջրափ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է վաճառքի սպասարկման ավագ մասնագետ ք. Ճամբարակ/ք. Ապարան/ք. Վարդենիս/ք. Մարտունի/գ. Երասխահուն/գ. Լուսաղբյուր/գ. Արծվաբերդ/գ. Օձուն/գ. Ջրափ։

Հիմնական պարտականություններ

  • կազմակերպել և իրականացնել փոստափոխանակման աշխատանքներ, մատուցել փոստային ավանդական ծառայություններ (նամակներ, փաթեթներ, ծանրոցներ և այլն),
  • իրականացնել կոմերցիոն ապրանքների վաճառք և ներգրավել նոր հաճախորդներ՝ ապահովելով վաճառքի աճը,
  • իրականացնել վճարումներ` կենսաթոշակ-նպաստների և դրամական փոխադրությունների վճարման կարգերի համաձայն,
  • հետևել և իրականացնել փոստատարների, օպերատորների կողմից փոստային առաքանիները հասցեատերերին ժամանակին հանձնելու գործընթացը,
  • կազմել և սահմանված ժամկետում համապատասխան ստորաբաժանումներին ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ,
  • ապահովել մատուցվող ծառայությունների և սպասարկման բարձր որակ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • բարձրագույն կրթություն
  • համակարգչային գիտելիքներ (MS Office, MS Outlook),
  • ռուսերեն և անգլերեն լեզուների բազային իմացություն,
  • հաղորդակցման բարձր հմտություններ,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.07.2021թ.:

ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: