Հիմնական պարտականություններ
- Խորհրդատուների աշխատած ժամերի հաշվառում, ամփոփում և մշակում
- Հաճախորդների հաշիվների պատրաստում, դուրս գրում
- Վճարման մասով հաճախորդների հետ գրագրությունների վարում, դեբիտորական պարտքերի հավաքագրման գործընթացի վերահսկողություն
- Բանկային փոխանցումների փաստաթղթերի պատրաստում,
- Հաշվապահական փաստաթղթերի դասակարգում և հաշվառման վարում, բաժնի ընդհանուր գործավարության վարում,
- Օժանդակություն ֆինանսական տնօրենի հաշվետվությունների պատրաստման և այլ առօրյա աշխատանքային հարցերում
- Ըստ անհրաժեշտության այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ տեխնիկական ոլորտում,
- Հայերեն ,անգլերեն և ռուսերեն (այդ թվում` գրավոր և գործնական գրագրություն) գերազանց իմացություն՝ արտասահմանյան գործընկերների հետ նամակագրական և բանավոր անընդհատ շփումների համար,
- Համակարգչային գիտելիքներ, MS Office (հատկապես կարևոր է Excel ծրագրի միջինից բարձր մակարդակի իմացություն)
- Վերլուծական հմտություններ
- Հաշվապահական հաշվառմանն առնչվող օրենսդրության ընդհանուր դրույթների իմացություն,
- Մասնագիտական աճի և զարգացման ձգտում, ինքնակատարելագործման և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն
- Թիմում աշխատելու գերազանց կարողություն
- Սուղ ժամկետներում աշխատելու կարողություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել hr@ameriagroup.am և acc@ysu.am էլեկտրոնային հասցեներին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.07.2021թ․։