կամ
«ԱՊԱԳԱՅԻ ԹԻՄ» ռեզերվային ծրագիր
ԾՐԱԳԻՐ
Կոնվերս Բանկը վերսկսում է «Ապագայի Թիմ» ռեզերվային ծրագիրը:

«Ապագայի Թիմ» ծրագիրն ակտիվ, եռանդուն ու նպատակասլաց երիտասարդների համար է, ովքեր փնտրում են զարգացման նոր հնարավորություններ և ունեն մեր թիմին միանալու ցանկություն և ձգտում:

Ծրագիրը Ձեզ հնարավորություն կընձեռնի ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կլինեն հիմնաքարային Ձեր՝ ֆինանսաբանկային համակարգում հետագա կարիերայի համար: 2-ամսյա անվճար ուսուցումից հետո լավագույնները կմիանան Կոնվերս Բանկի թիմին:

Բանկի մասին 

 

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Բանկն ունի ավելի քան 28 տարվա պատմություն:

Բանկի դինամիկ զարգացումն ապահովվում է բարձրակարգ արհեստավարժ անձնակազմով, որի շնորհիվ Բանկն ի վիճակի է արագորեն արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին` հաճախորդներին շարունակաբար առաջարկելով նորանոր հարմար ու հետաքրքիր բանկային ծառայություններ: 

Մենք տրամադրում ենք


Մենք առաջարկում ենք մրցունակ աշխատավարձ, նաև` պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ:
Մեր խրախուսումների փաթեթը ներառում է արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, առողջության ապահովագրություն աշխատակցի համար, մասնագիտական դասընթացներ և անձնային զարգացում, day off-եր:
Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:

 

Դիմելու կարգը

 

Ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր դիմում-հայտերը («Կոնվերս Բանկ» ՓԲԸ դիմում-հայտի ձև) job@conversebank.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «Ռեզերվային խմբի դիմորդ»:

Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.07. 2021

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: