կամ
Նախաորակավորման ծրագիր Երևան,Տաշիր, Վեդի, Մասիս , Մասիս,Էջմիածին, Դիլիջան, Արտաշատ,Արմավիր քաղաքներում։
ԾՐԱԳԻՐ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ում մեկնարկում է նախաորակավորման ծրագիր։

Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`

-         ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,

-         գործնականորեն առնչվել ֆինանսական վերլուծությունների հետ,

-         ծանոթանալ Բանկ-Հաճախորդ հարաբերություններին,

-         ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,

-         Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝  այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ՝       

ՀՀ, ք. Երևան, Գլխամասային Գրասենյակ`

  • Խնդրահարույց ակտիվների վարչություն,
  • Ֆինանսավերլուծական վարչություն,
  • Գանձապետարանում։

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂԵՆ ԴԻՄԵԼ՝

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

-         ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),

-         ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում,

-         Ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը),

-         Տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին:

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել`

-         ծրագրին մասնակցության լրացված հայտ, (առկա է «Արդշինբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Կարիերա» բաժնում),

-         անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),

-         դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ:

 

Քաղաք Երևան՝  

https://www.ardshinbank.am/vacancies/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-21 

Քաղաք Տաշիր՝  

https://www.ardshinbank.am/vacancies/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-20 

 Քաղաք Վեդի՝ https://www.ardshinbank.am/vacancies/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-19 

 Քաղաք Մասիս՝ https://www.ardshinbank.am/vacancies/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-17 

 Քաղաք Հրազդան՝ https://www.ardshinbank.am/vacancies/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-16 

 Քաղաք Էջմիածին՝ https://www.ardshinbank.am/vacancies/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-15 

 Քաղաք Դիլիջան՝ https://www.ardshinbank.am/vacancies/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-14 

 Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել hr@ardshinbank.am և էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_Արդշինբանկ ԳԳ»՝ նամակում նշելով վերը թվարկված ուղղություններից նախընտրելին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021թ հուլիսի  22-ը:   

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ». ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ». ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի արդյունավետության մասին պատմում են մասնակիցները՝ Անի Հակոբյանը և Արման Մարգարյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։