կամ
«ԱՄԵՐԻԱ ՍԵՐՈՒՆԴ 13» ԾՐԱԳԻՐ
ԾՐԱԳԻՐ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ում մեկնարկում է «Ամերիա Սերունդ 13» ծրագիրը։

Միացիˊր Ամերիա Սերունդ 13-ին և փոփոխությոˊւն բեր բիզնեսի և սպասարկման ոլորտում: Դասընթացներ, ստեղծարար քննարկումներ և մարդակենտրոն լուծումներ, մասնագիտական հմտություններ և նորարար մոտեցումներ, արհեստավարժ թիմակիցների ուղղորդում. ահա այն ստեղծարար ու գիտելիքներով հարուստ միջավայրը, որն օգնելու է քեզ իմանալ ամեն ինչ գերազանց սպասարկման մշակույթի մասին և դառնալ այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել քո շուրջ:  

Եթե դու`

  • 21-27 տարեկան ես, ապրում ես Հայաստանում
  • Սովորում ես բուհում կամ արդեն ունես բարձրագույն կրթություն
  • Գերազանց գիտես անգլերեն, ռուսերեն և հայերեն
  • Ունես Տրամաբանական մտածողություն
  • Սիրում ես լսել և ազատ հաղորդակցվել բոլորի հետ
  • Ճկուն ես ու մտածում ես առանց սահմանների
  • Մարդկանց հետ շփումը քեզ ոգեշնչում է
  • Զարգացման ճանապարհին երբեք կանգ չես առնում
  • Հոգատար ես և մարդակենտրոն
  • Ուզում ես միանալ մեր թիմին և դառնալ Ամերիացի

 

Հնարավորություն կունենաս`

  • Ստանալու վարձատրություն ուսուցման ընթացքում
  • Անցնելու տեսական և գործնական եռամսյա ուսուցում
  • Ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո աշխատանքի անցնելու Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցում և կոնտակտային կենտրոնում

Ցանկացողները կարող են լրացնել դիմում-հայտը։ 

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 27.09.2021թ.:

ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։