կամ
«Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում» դասընթաց
ԴԱՍԸՆԹԱՑ
2021թ․ սեպտեմբերից մեկնարկում է թվով 3֊րդ դասընթացը Երևան քաղաքում՝ «Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում» թեմայով «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերության հետ համատեղ։

Դասընթացի թեմաները
    • Լինուքս օպերացիոն համակարգ,
    • ծրագրային ապահովման մշակման պրոցես և գործիքներ (environments development and management tools),
    • մեկնաբանվող/սկրիպտային լեզուներ (bash, python, tcl),
    • օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման հիմունքներ (C++),
    • GUI ծրագրավորում (Qt),
    • միկրոսխեմաների նախագծման հիմունքներ (VLSI design flow/usage):

Դասընթացի փուլերը
    • Դասընթացի մեկնարկը՝ 2021թ․ հոկտեմբեր, տևողությունը՝ մինչև 3 ամիս։
    • Դասընթացի գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, օրական 4-6 ժամ ծանրաբեռնվածությամբ։
    • Աշխատանք «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերությունում՝ լավագույն շրջանավարտների համար:

Ընդունելության պայմանները
    • բարձրագույն մաթեմատիկայի գիտելիքներ,
    • որևէ օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզվի իմացություն,
    • անգլերենի իմացություն, տեխնիկական գրականություն կարդալու ունակություն:

Ընդունելության կարգը
Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն acc@ysu.am և info@instigate.training էլ հասցեներին՝ մինչև ս/թ սեպտեմբերի 19֊ը՝ նամակի վերնագիր տողում նշելով դասընթացի անվանումը::

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: