կամ
Միաձուլումների և ձեռքբերումների (M&A) գծով ավագ մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է միաձուլումների և ձեռքբերումների (M&A) գծով ավագ մասնագետ։

Հիմնական պարտականություններ

  • Միաձուլումների և ձեռքբերումների (M&A) գործարքների և բիզնեսի գնահատման առանձին նախագծերի կառավարում, մասնավորապես
  •  շուկայական հետազոտությունների և վերլուծությունների անցկացում
  • ֆինանսական մոդելների վերլուծություն
  • բիզնեսի գնահատման համար ֆինանսական մոդելների կառուցում; բիզնեսի գնահատում, ներառյալ M&A սիներգիաները, համադրելի ընկերությունների և գործարքների վերլուծությունները և զգայունության վերլուծությունը
  • գնահատման հաշվետվությունների պատրաստում
  • M&A խորհրդատվության համար համապատասխան մարքեթինգային նյութերի մշակում (ներդրողի համար նախատեսված նյութեր, առաջարկվող գործարքի սեղմագրեր և այլն)
  • տեղեկատվական նյութերի, շնորհանդեսների, հուշագրերի և հարակից նյութերի մշակում
  • համապատասխանության համապարփակ ստուգման (due diligence) գործընթացների համակարգում, ներառյալ ֆինանսական, իրավական, հարկային և այլ համապատասխանության ստուգումները
  • բանակցությունների և գործարքների փաստաթղթերի պատրաստման գործընթացների ղեկավարումը
  • պոտենցիալ ներդրողների հետ հարաբերությունների մշակում և կառավարում
  • նոր և գոյություն ունեցող հաճախորդների հետ հարաբերությունների մշակում և կառավարում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, գործարար կառավարման, հաշվապահության, մաթեմատիկայի կամ այլ հարակից բնագավառում
  • Համապատասխան որակավորումը (օրինակ՝ CFA, ACCA) դիտվում է որպես առավելություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Կորպորատիվ ֆինանսների և գործարքների վերաբերյալ խորհրդատվական ծառայություններում մասնագիտացված խորհրդատվական ընկերությունների կամ ֆինանսական հաստատությունների հետ աշխատանքի նախկին փորձը կդիտվի որպես առավելություն
  • Զարգացած վերլուծական հմտություններ
  • Ֆինանսական հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման լավ իմացություն
  • Ֆինանսական մոդելավորման գերազանց իմացություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, առաջնակարգ ներկայացուցչական ձիրք
  • Ազնվություն և վստահելիություն, գաղտնիություն պահպանելու ունակություն, նվիրվածություն
  • Ուշադիր, զգոն և նվազագույն վերահսկողությամբ աշխատելու ունակություն
  • Բծախնդրություն, պատասխանատվություն, սեղմ ժամկետներ պահպանելու ունակություն
  • Միջանձնային շփման գերազանց հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն, եռանդ, արդյունավետություն և հնարամտություն
  • Զարգացած համակարգչային հմտություններ, MS Office փաթեթի լավ իմացություն
  • Հայերենի և անգլերենի (բանավոր և գրավոր) գերազանց իմացություն, ռուսերենի գործնական կիրառելի լավ իմացություն

 ՁԵՐ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ հարցի դաշտում նշել, որ աշխատատեղի մասին տեղեկացել եք ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնից:

Ցանկացողները կարող են լրացնել դիմում-հայտը։

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 22.10.2021թ:

Ֆակուլտետ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։