կամ
Աշխատանքային պրակտիկա
ՊՐԱԿՏԻԿԱ
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն աշխատանքային պրակտիկայի հնարավորություն է ընձեռում Զարգացման և մեթոդաբանության ծառայությունում` հետագայում աշխատանքի ընդունվելու հեռանկարով։

Պրակտիկայի տևողությունը՝ 1-3 ամիս

Հիմնական պարտականություններ

  • Մասնակցություն Բյուրոյի ներքին կանոններին և այլ ներքին իրավական ակտերին առնչվող խորհրդակցություններին
  • ԱՊՊԱ համակարգի, մասնավորապես` առկա վիճակի, միջազգային փորձի ուսումնասիրությունների իրականացում և ներկայացում
  • ԱՊՊԱ համակարգի զարգացման ծրագրերի աշխատանքներին մասնակցություն
  • ԱՊՊԱ համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Ծրագրերի գծով ուսումնասիրությունների իրականացում, միջազգային լավագույն փորձի վեր հանում, առաջարկությունների ներկայացում
  • Ծրագրերի ներդրման նկատմամբ հսկողություն, տեխնիկական խնդիրների վերհանում և լուծման ապահովում,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ տարբեր կազմակերպություններին և մարմիններին հասցեագրված համապատասխան գրությունների և առաջարկությունների նախագծերի, ինչպես նաև Բյուրոյին հասցեագրված գրությունների պատրաստում։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն
  • Արագ սովորելու կարողություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Ապահովագրական ոլորտի իմացություն (ցանկալի է)
  • Հայերեն և անգլերեն գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • Համակարգչային բավարար գիտելիքներ

 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am  էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի անվանումը:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 03.12.2021թ:

Ֆակուլտետ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում:
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «CV գրելու և հարցազրույցին ճիշտ պատրաստվելու հմտություններ» խորագրով երկօրյա դասընթացը: